Google-ը մտադիր է երեխաներին թույլատրել օգտահաշիվ ունենալ Gmail-ում ու YouTube-ում


140819_ff_googlekids

Google ընկերությունը քննարկում է մինչև 13 տարեկան երեխաներին YouTube-ում ու Gmail-ում օգտահաշիվ բացելու հնարավորություն տալու հարցը, սակայն ծնողների հսկողության ներքո: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին:

Ներկայումս օգտատերը, որը գրանցվում է Gmail-ում ու YouTube-ում, պարտավոր է հաստատել, որ ինքը 13 տարեկանից փոքր չէ:

Բազմաթիվ երեխաների համար դա արգելք չէր, քանի որ նրանք կարող էին կեղծ տարիք նշել: Սակայն պաշտոնապես Google-ը նման գործողություններն արգելում է, և օգտատերերը կարող էին տեխնիկական աջակցության կենտրոնին հայտնել նման օգտահաշիվների առկայության մասին:

Ներկայումս Google-ը մտադիր է նոր համակարգ ներմուծել 13 տարեկանից փոքր երեխաների համար: Ըստ WSJ-ի՝ Google-ի մտադրությունը մասնակիորեն կապված է ծնողների գործողությունների օրինականացման հետ, որոնք այդկերպ փորձում են օգտահաշիվ բացել երեխաների համար:

Թողնել մեկնաբանություն