Թողարկվել է 64-բիթանոց Chrome-ը Windows 7-ի և Windows 8-ի համար


google_chrome-645x250

Google-ը ներկայացրել է իր ֆիրմային բրաուզերի միանգամից երկու տարբերակ՝ 32-բիթանոց Chrome 37-ը և 64-բիթանոց տարբերակը, հայտնում է hitech.vesti.ru-ն: Նախկինում 64-բիթանոց Chrome-ը հասանելի էր բացառապես որպես բետա-տարբերակ:

Google-ի կայքում երկու հղում է հայտնվել, որոնք հնարավորություն են տալիս ըստ ցանկության ներբեռնել 32-բիթանոց կամ 64-բիթանոց տարբերակը Windows-ի համապատասխան տարբերակների համար:

Google-ի մասնագետները 64-բիթանոց տարբերակը փոձարկելուց հետո պնդում են, որ զգալիորեն մեծացել է գրաֆիկայի և մեդիայի հետ աշխատանքի արագությունը: Նշվում է նաև, որ 64-բիթանոց Chrome-ն աշխատանքի կայունությամբ գործնականում կրկնակի գերազանցում է իր 32-բիթանոց տարբերակին:

64-բիթանոց Chrome-ը նաև ավելի անվտանգ է, քանի որ հասանելիություն ունի Windows-ի համակարգային գործառույթներին:

Ներբեռնել 32 բիթանոց Google Chrome 37

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s