Samsung-ը ներկայացրեց նոր Samsung Gear S «խելացի» ժամացույցը


Բացի Galaxy Note 4 և Galaxy Note Edge սմարթֆոններից, Samsung ընկերությունը ներկայացրեց նաև նոր «խելացի» ժամացույց: Այն կոչվում է Samsung Gear S: Այս նոր ժամացույցն ունի 2 դյույմանոց Super AMOLED էկրան՝ 360×480 թողունակությամբ: Սարքն աշխատում է 2G և 3G կապի  ցանցերով և կարող է օգտագործվել զանգեր կատարելու և նամակներ ստանալու համար: Ժամացույցի մեջ տեղադրված է 2 միջուկանի 1Գհց պրոցեսոր, 512 Մբ օպերատիվ հիշողություն և 5Գբ ներքին հիշողություն: Սարքի վրա տեղադրված են նաև Wi-Fi, A-GPS և Bluetooth մոդուլներ, ինչպես նաև ակսելերոմետր, հիրոսկոպ, բարոմետր, ուլտրամանուշակագույն ճառագայթման և սրտի աշխատանքի սենսոր:

300 Մա/ժ մարտկոցի շնորհիվ սարքն առանց լիցքավորման աշխատում է 2 օր: Սարքը պաշտպանված է ջրից և փոշուց՝ IP67 ստանդարտի համաձայն: Ժամացույցն չափսերն են՝ 39,9×58,1×12,5 մմ: Սպիտակ մոդելի քաշը կազմում է 84 գրամ, իսկ սև մոդելինը՝ 67 գրամ:

Samsung Gear S  «խելացի» ժամացույցները աշխատում են Tizen օպերացիոն համակարգով: Սարքը թույլ է տալիս լսել երաժշտություն, տեսնել նորություններ և իմանալ եղանակի տեսությունը, օգտվել նավիգացիայի հնարավորություններից: Օգտատիրոջ ակտիվությանը հետևելու համար հասանելի են S Health և Nike+ Running ծրագրերը: Samsung Gear Apps-ի միջոցով հնարավոր է ժամացույցի մեջ տեղադրել նոր ծրագրեր:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s