Panasonic-ը ներկայացրել է 4К-տեսախցիկ և նոր ֆլագմանական հեռուստացույց


This slideshow requires JavaScript.

Panasonic-ում վստահ են՝ «4К»-ն և «ապագա»-ն հոմանիշներ են: Բեռլինում անցկացված սպառողական էլեկտրոնիկայի ամենամյա IFA-2014 ցուցահանդեսի ժամանակ ճապոնական կորպորացիան ներկայացրել է նոր կիսապրոֆեսիոնալ 4K տեսախցիկ՝ X1000E (HC-X1000 ԱՄՆ-ում), նաև AX900 4K ֆլագմանական հեռուստացույցները:

Panasonic-ում նշում են, որ ներկայումս X1000E-ը միակ տեսախցիկն է, որն ունակ է 4K-տեսանյութ տեսագրել 50 կամ 60 կադր/րոպե հաճախականությամբ՝ SD քարտի վրա:

Նորույթն ունի Leica Dicomar օպտիկա, նոր՝ 18.5 մեգապիքսելանոց սենսորով 1/2.3 դյույմով, նաև Crystal Engine Pro 4K պրոցեսոր: Տեսախցիկի օբյեկտիվը ունի 20-անգամյա խոշորացուցիչ և օպտիկական կայունացման համակարգ:

Առայժմ հայտարարվել է միայն ԱՄՆ-ի համար գինը՝ 3500 դոլար:

Նոր AX900 4K-հեռուստացույցների գինը, որը Եվրոպայում վաճառքի կհանվի այս տարվա աշնանը, հայտարարված չէ: Սարքն ունի ուղիղ LED-հետնալույս, նաև «խելացի» տեղային մթնեցում՝ հակադիր տեսարանների որակի բարձրացման համար: Միաժամանակ, սարքի 4-միջուկանոց պրոցեսորը պատկերը ձևավորելիս հաշվի է առնում սենյակում լուսավորության վերաբերյալ տվյալները և պատկերը հարմարեցնում դրան:

AX900 հոսքագծի բոլոր հեռուստացույցները կթողարկվեն 65 և 55 դյույմ անկյունագծով էկրանով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s