Apple-ը կներկայացնի մեծ ու թանկարժեք iPhone-ներ


5

Apple կորպորացիան այսօր կներկայացնի երկու նոր iPhone սմարթֆոն, ձեռքի «խելացի» ժամացույց iWatch՝ համակարգչի գործառույթով, նաև նորացված iOS 8 օպերացիոն համակարգը:

Սմարթֆոններն ավելի մեծ կլինեն: Երկու մոդելների էկրանները կլինեն 4,7 և 5,5 դյույմ, համապատասխանաբար: Հիմա iPhone-ի էկրանի անկյունագիծը 4 դյույմ է:

iWatch-ը համաժամանակեցում կունենա սմարթֆոնի հետ, որպեսզի սարքի տերը կարողանա հետևել թարմացումներին՝ հեռախոսը գրպանից չհանելով: Ե՛վ սմարթֆոնը, և՛ ժամացույցը նոր հավելվածներ կունենան առողջական վիճակին հետևելու համար, նաև բջջային վճարումների գործառույթ:

Apple-ը չի հայտարարել նոր iPhone-ների գինը: The Wall Street Journal-ի կողմից հարցված վերլուծաբանները կանխատեսում են գաջետի թանկացում առնվազն 100 դոլարով նախորդ սերնդի iPhone 5S-ի համեմատ, այսինքն՝ մինչև 749 դոլար: Կապի օպերատորի հետ երկամյա պայմանագրով iPhone 6-ը, փորձագետների գնահատմամբ, կարժենա 299 դոլար:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s