Microsoft-ը ներկայացրեց Windows 10-ը (տեսանյութ)


This slideshow requires JavaScript.

Microsoft ընկերությունը ներկայացրեց Windows օպերացիոն համակարգի հաջորդ տարբերակը, որն ի զարմանս բոլորիս կոչվում է Windows 10: Այս նոր համակարգի գլխավոր առանձնահատկություններից է տարբեր սարքերի հետ աշխատելու ադապտացիան (Xbox, PC, սմարթֆոն, պլանշետ և այլ սարքեր): Այսինքն Windows 10-ը բոլոր սարքերի համար դառնալու է ամբողջական ունիվերսալ համակարգ: Բացի այդ, Microsoft-ը մտադիր է միացնել իր հավելվածների խանութները և ստեղծել մեկ միասնական խանութ: Ծրագրավորողները կարող են ստեղծել ծրագրեր և դրանք հեշտությամբ հարմարեցնել այլ սարքերի վրա: Windows 10-ի նորույթների շարքում է դասվում նաև «Start» մենյույի ընդլայնումը: Microsoft-ը վերջապես ընդունեց իր սխալը և այս տարբերակում վերադարձնում է դասական «Start» կոճակն ու մենյուն: Սակայն այս մենյուն ավելի կատարելագործված է: Այնտեղ հնարավոր է տեղադրել մետրո հավելվածների այսպես կոչված «կենդանի պանելները»: Այս նոր «Start» մենյույում հնարավոր է մեկ քլիքով բացել պահանջվող ծրագիրը կամ կատարել որոնում: Windows 10-ի «մետրո» ծրագրերը այժմ հնարավոր է բացել անմիջապես էկրանի վրա՝ դասական ծրագրերի հետ զուգահեռ: Այսինքն  Windows Store -ից ներբեռնված հավելվածները հնարավոր է բացել ու օգտագործել այն եղանակով, ինչպես աշխատում են Windows-ի սովորական ծրագրերը: Windows 10-ում կա նաև Snap View անունով ֆունկցիա: Այն թույլ է տալիս միաժամանակ աշխատել մի քանի ծրագրերով (առավելագույնը 4 ծրագիր): Նոր Windows-ի ծրագրերի վահանակի վրա (Taskbar-ի վրա) հայտնվել է նոր կոճակ, որը կոչվում է Task View: Այն թույլ է տալիս տեսնել բոլոր բացված ծրագրերը և ֆայլերը: Հիշեցնեմ, որ այս ֆունկցիան կա նաև OS X համակարգում: Այնտեղ այս ֆունկցիան կոչվում է Mission Control: Ինչպես և սպասվում էր, Windows-ի նոր տարբերակում հայտնվել է վիրտուալ աշխատասեղանների հնարավորություն (Virtual Desktops): Այս գործառույթը թույլ է տալիս ունենալ մի քանի աշխատասեղաններ և դրանց վրա բացել տարբեր ծրագրեր: Վերջում առաջարկում եմ դիտել Microsoft-ի փոխտնօրենի կողմից նկարահանված այս տեսանյութը, որտեղ ցուցադրվում են Windows 10-ի նոր  ֆունկցիաները: Այս օպերացիոն համակարգի վերջնական տարբերակի թողարկման ամսաթիվը դեռ հստակ չի նշվում, սակայն այժմ հնարավոր է ներբեռնել և տեղադրել փորձնական տարբերակը (Technical Preview):

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s