Եվրոպացի գիտնականներն աշխատում են ռոբոտ-բույսերի ստեղծման ուղղությամբ


This slideshow requires JavaScript.

Ռոբոտներ ստեղծելիս ինժեներները ոգեշնչվում են տարբեր կենդանիների շարժումներով: Սակայն եվրոպացի հետազոտողների խումբը որոշել է կոտրել կարծրատիպերը և դիմել է բույսերին:

Գիտնականների ուշադրության կենտրոնում արմատներն են, որոնք ունեն եզակի բնական հատկություններ՝ իրականացնելու «հետախուզություն» և գտնելու ճանապարհը ոչ միատարր հողային զանգվածում՝ անհրաժեշտության դեպքում փոխելով աճի ուղղությունը: Նոր նախագիծը ստացել է PLANTOID անվանումը:

Ներկայումս ստեղծվել է ռոբոտ-ծառի առաջին նախատիպը: Դրա երկու արմատներից մեկը, որը ծայրին ցուցիչներ ունի, կարող է շրջանցել խոչընդոտները, իսկ մյուսը կարող է երկարել՝ նմանակելով աճի գործընթաց:

Դրանց օգնությամբ իրականացվում է տեղեկատվության հավաքում ջերմաստիճանի, ձգողականության ուժի, խոնավության, տարբեր քիմիական տարրերի առկայության մասին:

Թողնել մեկնաբանություն