HTC-ը ներկայացրել է Desire Eye «սելֆիֆոնը» և Re տեսախցիկը


WP_20141008_17_03_07_Pro_edited-pic4_zoom-1000x1000-73368

Հաշվի առնելով “Selfie”-ի մեծ պահանջը և կիրառումն ամբողջ աշխարհում, HTC ընկերությունն այս շաբաթ “Desire Eye” անունով 13 Մպ դիմային տեսախցիկով նոր սմարթֆոն է թողարկել: Սմարթֆոնն աշխատում է Android 4.4 KitKat ծրագրով: Desire Eye սմարթֆոնն օժտված է 5,2 դույմանոց սենսորային ցուցասարքով, ունի 2.3 ԳՀց հաճախականությամբ Snapdragon 801, 2 Գբ RAM, 16 ԳԲ ներկառուցված հիշողություն, microSD, մարտկոցի հզորությունը մեկ ժամում 2,400 մԱ է: HTC Desire Eye սմարթֆոնի չափսերն են՝ 151.7×73.8×8.5 մմ:

HTC Desire Eye սմարթֆոնի առավելությունը ճակատային տեսախցիկն է, որի միջոցով օգտագերծողն ինքնանկարահանման կատարյալ հնարավորություն կունենա:
Նշենք նաև, որ սմարթֆոնը ջրակայուն է և համապատասխանում է IPX7 ստանդարտին, որի շնորհիվ նույնիսկ կարելի է նկարահանել մինչև 1 մետր խորությամբ ջրի տակ:

HTC-ը ներկայացրել է նաև Re տեսախցիկը: Սրանով HTC-ն դուրս է եկել իր համար նոր շուկա:

Սարքավորումը վաճառքի դուրս կգա ամանորյա տոների շեմին՝ սև և սպիտակ, ինչպես նաև նարնջագույն և կանաչ գույներով:

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s