Skype-ը թողարկել է կարճ տեսահաղորդագրությունների փոխանակման Qik ծառայությունը (տեսանյութ)


This slideshow requires JavaScript.

Skype ծառայությունը թողարկել է նոր Skype Qik բջջային հավելվածը, որը հնարավորություն է տալիս կարճ տեսահաղորդագրություններ փոխանակել 1 կամ մի քանի հասցեատերերի հետ:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է Qik-ը ներբեռնել iOS, Android կամ Windows Phone հարթակով բջջային սարքերում, հետո մուտք գործել հավելված և հաստատել սեփական բջջային հեռախոսի համարը: Դրանից հետո հնարավոր է տեսահաղորդագրություններ փոխանակել այն բաժանորդների հետ, որոնց համարներն ընդգրկված են սարքի կոնտակտների ցանկում:

Տեսահաղորդագրության առավելագույն տևողությունը 42 վայրկյան է: Հավելվածի ինտերֆեյսը պարզ է, 1 սեղմումը տեսագրում է, երկրորդը՝ ուղարկում: Հաղորդագրությունները հասցեատիրոջ հեռախոսում կպահպանվեն մինչև 2 շաբաթ, սակայն նա կամ ուղարկողը կարող են հաղորդագրությունն ավելի շուտ ջնջել:

Skype Qik-ը սովորական Skype-ից առանձին կգործի: Qik-ն օգտագործելու համար պետք չէ էջի տվյալները ներմուծել Skype կամ Microsoft-ի այլ ծառայություններ: Սակայն Skype-ի կոնտակտների հետ ևս ծառայությունը չի կապվի. դրա համար պետք է Skype-ի կոնտակտները ինտեգրված լինեն նրա սարքին:

Skype Qik-ը հնարավորություն կտա տեսահաղորդագրությունը տեսագրել և ուղարկել ընթացքում, իսկ հասցեատերը կարող է պատասխանել երբ իրեն հարմար կլինի:

Սակայն Skype Qik-ը թողարկման ժամանակ մի շարք սահմնափակումներ ունի: Օգտատերը չի կարող սարքի մեջ պահպանել ստացած տեսանյութերը, չի կարող բեռնել նախօրոք սմարթֆոնի տեսախցիկով նկարահանված հոլովակ: Բացի դրանից՝ Qik-ի էջը կցված է SIM-քարտին, ուստի SIM-ը փոխելիս կամ մի քանի համար օգտագործելու դեպքում օգտատերը պետք է յուրաքանչյուրի համար առանձին էջ ստեղծի:

Եթե օգտատերը հաղորդագրություն է ուղարկում հասցեատիրոջ, որը չի բեռնել Qik ծառայությունը, նա SMS-հաղորդագրություն կստանա Qik բեռնելու և հաղորդագրությունը կարդալու առաջարկով:

Skype Qik-ը հնարավոր է անվճար ներբեռնել Apple App Store-ում, Google Play-ում և Windows Phone Store-ում:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s