Apple-ը ներկայացրել է նոր iPad Air 2-ը, iPad mini 3-ը և Retina դիսփլեյով iMac-ը


Apple-ը ներկայացրել է նոր iPad Air 2-ը։ Սարքավորման դիզայնը փաստացի չի փոխվել, սակայն պլանշետն ավելի է բարակել: Նոր iPad-ի հաստությունը 6.1մմ է, այն 18%-ով ավելի բարակ է, քան iPad-ի նախկին սերունդը: Աշխարհի ամենաբարակ պլաշետի տիտղոսը վերադարձել է Apple-ին:

Պլանշետը հագեցած է A8 X պրոցեսորով: iPad Air 2-ը 10 ժամ առանց լիցքավորման է աշխատում: Էկրանը հակափայլի ծածկույթ ունի:

iPad Air 2-ը ստացել է 8 մեգապիքսելանոց տեսախցիկ, որն ունի 1080p HD թողունակությամբ նկարահանելու հնարավորություն: Ինչպես և սպասվում էր, iPad Air 2-ը TouchID է ստացել:

Apple-ի մարքեթինգի հարցերով փոխնախագահ Ֆիլ Շիլլերը ներկայացրել է iPad mini 3-ը: Նոր iPad mini 3-ը հասանելի է լինելու մոխրագույն, արծաթավուն ու ոսկեգույն տարբերակներով:

Apple-ի շնորհանդեսին ներկայացվել է Retina դիսփլեյով iMac-ը: Նոր 27 դյույմանոց iMac-ի էկրանի թույլտվությունը 5210 x 2880 պիքսել է: Մոնոբլոկը հագեցած է Intel i5 3.5 գեգահերց կամ i7 4 գեգահերց պրոցեսորով, ինչպես նաև Radeon R9 վիդեոյով:

iMac-ի գինը սկսվում է 2,5 հազար դոլարից:

Նորացվել է նաև Mac mini-ն, ներկայում այն ունի 4-րդ սերնդի Intel Core պրոցեսոր ու Intel Iris գրաֆիկա: Այն կարժենա 499 դոլար՝ 100 դոլար պակաս, քան նախկինում:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s