Samsung-ը շարժման մեջ 5G ցանցի փորձարկում է անցկացրել (տեսանյութ)


Ինչպես երևում է, Samsung ընկերությունը որոշել է հեղափոխություն իրականացնել տվյալների փոխանցման բնագավառում: Բոլորովին վերջերս հաղորդվել էր, որ կորեական հսկան հոյակապ արդյունքների է հասել Wi-Fi-ի օգնությամբ տվյալների փոխանցման ոլորտում, իսկ հիմա Samsung ընկերությունը կենտրոնացել է բջջային կապի վրա՝ ցուցադրելով իր մշակումները 5G ցանցի բնագավառում: Չնայած աշխարհում նոր են զարգանում չորրորդ սերնդի կապի ցանցերը, սակայն կորեական ընկերությունն առաջ է շարժվում՝ ցուցադրելով հոյակապ արդյուքներ 5G ցանցի բնագավառում: Թեստավորման ժամանակ մասնագետներին հաջողվել է անհավանական արդյունքների հասնել՝ փոխանցելով տվյալները մինչև 7,5 գեգ/վ արագությամբ: Samsung-ին հաջողվել է փորձարկել 5G կապը նաև 110կմ/ժ արագությամբ՝ հաղորդում է ресурс phonearena-ը: Ընդ որում՝ տվյալները փոխանցվել են 1,2 գեգ/վ արագությամբ: Նման խնդրի հաղթահարման համար Samsung-ի մասնագետներն օգտագործել են Hybrid Adaptive Array Technology, որի օգնությամբ հնարավոր է տեղեկատվություն հաղորդել հեռահար ուղղությամբ: Իհարկե, մինչև ցանցի վերջնական կիրառումը դեռ երկար ժամանակ կանցնի: Սակայն ներկայումս մեծ պահանջարկ ունի տվյալների արագ փոխանցման հնարավորությունը:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s