Ներդրված տպիչով պատյանները սմարթֆոնները կվերածեն «պոլարոիդի»


l_12154

Ֆրանսիական նորաստեղծ Prynt սթարթափը ակտիվորեն աշխատում է սմարթֆոնների համար նոր պատյանների արտադրության վրա, որը թույլ կտա ակնթարթորեն տպել արված լուսանկարը: Նման կերպ օգտատերերը կարող են միանգամից կիսվել ընկերների հետ իրական լուսանկարներով:

Նախատեսվում է, որ տպիչ-պատյանները պետք է մատչելի լինեն: Ինչպես նշել է ընկերության ղեկավար Կլեման Պերոն, այս սարքը կարժենա ընդամենը 99 դոլար: Նախագիծը ծրագրվում է ներկայացնել Kickstarter-ում արդեն մյուս տարվա հունվարից:

Prynt-ը պատյանների տարբերակներ է մշակում բոլոր առաջատար սմարթֆոնների համար, ինչպիսիք են՝ iPhone 5S-ը, Galaxy Note-ը և iPhone 6 Plus-ը: Բացի այդ, ընկերությունը մշակում է սեփական հավելված, որը թույլ կտա արդեն տպված լուսանկարները դարձնել լրացված իրականության օբյեկներ:

Օրինակ, եթե դուք ձեր ծիծաղող ընկերներին լուսանկարեք Prynt-ի հավելվածով, դուք նաև կձայնագրեք տեսանյութ, որը կներբեռնվի «ամպային» սերվերում: Դրանից հետո, եթե հեռախոսը մոտեցնել լուսանկարին, ապա հնարավոր կլինի տեսնել, որ նկարը այն «կենդանություն է առնում»՝ վերածվելով տեսանյութի:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s