Archos 80 Cesium պլանշետը աշխատում է Windows 8.1-ով և ունի 1ԳԲ օպերատիվ հիշողություն (տեսանյութ)


Archos ընկերությունը իր նոր 80 Cesium պլանշետը, որն աշխատում է Windows 8.1 օպերացիոն համակարգով, դեռևս օգոստոսին էր ներկայացրել, սակայն միայն այժմ է ներկայացրել նրա ամբողջական առանձնահատկությունները։

Հիշեցնենք, որ սարքը կարժենա ընդամենը 150 դոլար: Այդ գումարի դիմաց գնորդը կստանա ութ դյույմ IPS էկրան՝ 1280 x 800 պիքսել թույլտվությամբ և չորսմիջուկանի Intel Atom Z3735G հիմնական հարթակ։ Օպերատիվ հիշողությունը նվազագույն է, միայն 1ԳԲ։ Հենց այս պարամետրը կարող է մարդկանց հետ պահել պլանշետը գնելուց։ Ֆլեշ հիշողությունն ապահովում է մինչև 16 ԳԲ microSD քարտ։ Բացի այդ, պլանշետը հագեցած է Wi-Fi-ով եւ Bluetooth-ով, ունի 2 և 0,3 մեգապիքսել լուծմամբ տեսախցիկներ և 4000 մԱ/ժ հզորության մարտկոց։ Հետաքրքիր է, որ Archos-ը ներկայացրել է նույնիսկ մարտկոցի քաշը՝ 70 գ։

Պլանշետի չափերն են 215 x 123 x 8.6 մմ, քաշը` 360 գր։ Դատելով լուսանկարից, պլանշետը կարող է պարծենալ իր բավականին բարակ շրջանակով։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s