Opera-ն հավելվածները սկսել է վաճառել բաժանորդագրությամբ


Opera-Subscription-Mobile-App-Store

Opera Software ընկերությունը ներկայացրել է իր հավելվածների խանութի հատուկ տարբերակը՝ Opera Subscription Mobile Store (OSMS): Այդ ծառայության գաղափարն այն է, որ օգտատերերը, ձևակերպելով վճարովի բաժանորդագրություն, 1 շաբաթվա ընթացքում կարողանան անսահմանափակ թվով ցանկացած բջջային հավելված ներբեռնել:

Opera-ն ծրագրերի և խաղերի իրավունքները կարտոնագրի բջջային օպերատորներին, իսկ նրանք կներկայացնեն «առևտրային կետ» սեփական ապրանքանիշի ներքո:

Համանուն բրաուզերի մշակողը նաև պարտավորվում է պատասխանատու լինել վճարումների մշակման, աջակցության և սպասարկման համար:

Այսպես, բջջային կապի օպերատորները կկարողանան ներկայացնել Opera Mobile Store-ի իրենց տարբերակը հավելվածների յուրահատուկ տեսականիով: Յուրաքանչյուրում կպահպանվի ընդհանուր թվից (ավելի քան 300 հազար) 10-30% ծրագիր՝ տարբեր հարթակների համար (ներառյալ՝ Android-ը, BlackBerry-ն և Java-ն), որոնք Opera-ի տրամադրության տակ են:

Ծառայություններ են արդեն սկսել մատուցել МТС (Ռուսաստանում, Բելառուսում և Ուկրաինայում), TIM (Բրազիլիայում) և XL (Ինդոնեզիայում) ընկերությունները: Ծառայության արժեքը շաբաթական 1 դոլարից պակաս է:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s