Skype-ի ստեղծողները մշակել են նոր մեսենջեր


Skype-ի հիմնադիրներից մեկը՝ Յանուս Ֆրիիսը, և MSN Messenger-ի մշակողներից մեկը՝ Ջոնաթան Քրիստենսենը, ներկայացրել են իրենց նոր մեսենջերը՝ Wire-ը: Նրանք այն անվանում են «հաղորդակցության ժամանակակից ցանց»: Այս մասին հայտնում է TechCrunch տեխնոբլոգը:

Ստեղծողների հայտարարության համաձայն՝ սմարթֆոնների, պլանշետների և ավանդական համակարգիչների համար հասանելի հավելվածի վրա աշխատել են մասնագետներ Apple, Skype, Nokia և Microsoft ընկերություններից:

Հավելվածը հնարավորություն է տալիս փոխանակվել հաղորդագրություններով, կատարել ձայնային զանգեր, փոխանակել նկարներ, երաժշտություն և տեսանյութեր: Այն առանձնանում է մինիմալիստական հարմարավետ դիզայնով:

Այն դեռևս չունի տեսահամաժողովի ձևաչափով զրույցի գործառույթ: Այդ գործառույթը HTML5 ձևաչափի հնարավորությամբ կհայտնվի ավելի ուշ:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s