ԱՄՆ-ում վաճառքի է հանվել ինքնապաշտպանության ունիվերսալ միջոց


pic_bf265adde1360fb97c9d0af73a576887

Ամերիկյան Street Wise Security Products ընկերությունը վաճառքի է հանել Police Force Triple Defender (PFTD) ինքնապաշտպանության ունիվերսալ միջոցը: The Firearm Blog-ի հաղորդմամբ՝ սարքն իր մեջ համադրում է հզոր լուսադիոդային լապտեր՝ ստրոբոսկոպի գործառույթով, էլեկտրաշոկեր և պղպեղի սփրեյով սրվակ:

PFTD-ի հիմքում ուղղանկյուն պարալելեպիպեդ է պոլիմերային նյութերից՝ Defender Six-Sided Rail Unit, DSSRU-ով: Ներքևից DSSRU-ին է ամրանում F4 Tactical (F4T) դիսպենսերը: Դրա հեռահարությունը մինչև 7,62 մ է:

PFTD-ի վրա վերևից դրվում է Police Force 8,500,000 Tactical Stun Flashlight լամպ-էլեկտրաշոկեր, որը, արտադրողի վստահեցմամբ, ունակ է ժամանակավորապես կուրացնել հակառակորդին: The Firearm Blog-ը նշում է, որ շոկերը կարող է մինչև 8,5 մլն վոլտ էներգիա արձակել:

Police Force Triple Defender-ի միջինացված մանրածախ գինը 130 դոլար է: Այն կշռում է 1,4 կգ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s