Պրոցեսորներին առնչվող խնդիրները կարող են ձգձգել Samsung Galaxy S6-ի և LG G4-ի թողարկումը


qualcomm-snapdragon

Կորեական Samsung և LG ընկերությունները մտավախություն ունեն, որ ստիպված կլինեն հետաձգել նոր սմարթֆոնների թողարկումը՝ կապված Qualcomm ընկերության նոր չիպին առնչվող խնդիրների հետ: Այս մասին հայտնում է Business Korea պարբերականը՝ հղում անելով ընկերության աղբյուրին:

Պարբերականը հայտնում է, որ Qualcomm Snapdragon 810 նոր պրոցեսորը, որը ներկայացվել էր դեռևս ապրիլին, ճշգրիտ չի գործում. դիտվում է գերտաքացում և չիպի աշխատանքի արագության անկում: Խնդիրներ են դիտվում նաև կապված հիշողության հսկման և տեսահսկման գործառույթների հետ:

Սովորաբար Samsung-ը նորույթները ներկայացնում է Բարսելոնի MWC ցուցահանդեսին, որն այս անգամ կսկսվի մարտին: Տեսականորեն LG-ն ավելի շատ ժամանակ ունի, քանի որ նախկին մոդելը՝ G3-ը, ընկերությունը թողարկել է ամռանը:

Samsung-ի համար պոտենցիալ լուծում կարող է լինել սեփական՝ Exynos պրոցեսորի կիրառումը: LG-ն նույնպես ունի իր չիպը՝ NUCLUN-ը, սակայն այն նախատեսված է միայն տարրական մակարդակի պրոցեսորների համար:

Նույն խնդրին կարող է բախվել նաև Sony-ն, որը ծրագրել էր Snapdragon 810-ը կիրառել Xperia Z4 սմարթֆոնում: Ընկերությունը չունի սեփական պրոցեսոր:

Snapdragon 810-ը պետք է դառնա Qualcomm-ի առաջին 64- միջուկանի չիպը սմարթֆոնների համար:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s