Հնդիկները ներկայացրել են նոր Canvas Selfie սմարթֆոնը (տեսանյութ)


1545404

Micromax հնդկական ընկերությունն Android-ի հիման վրա աշխատող նոր սմարթֆոն է ներկայացրել` նախատեսված նրանց համար, ովքեր հաճախ են իրենք իրենց նկարում: Այս մասին հաղորդում է Fotoarena կայքը: Այդ իսկ պատճառով նոր գաջեթը ստացել է «խոսուն»` Canvas Selfie անվանումը:

Սելֆիի սիրահարների համար նախատեսված է 13 մեգապիքսել ճակատային տեսախցիկ: Երկու կողմից էլ լուսադիոդային ֆոտոլույսեր են տեղադրված, որոնք թույլ են տալիս լուսանկարել նույնիսկ թույլ լուսավորության պայմաններում:

Սարքավորման հիշողության մեջ ներբեռնված են լուսանկարների խմբագրման մի շարք ծրագրեր:

Canvas Selfie սմարթֆոնն ունի 4.7 դյույմ անկյունագծով էկրան`1280 х 720 պիքսել կետայնությամբ և Gorilla Glass3 պաշտպանիչ ապակիով, ութմիջուկանի պրոցեսոր`1.7 գեգահերց հաճախականությամբ, 2 գիգաբայթ օպերատիվ և 16 գիգաբայթ ներքին հիշողությամբ:

Հեռախոսը համատեղելի է 3G, Wi-Fi802.11 b/g/n և Bluetooth, GPS անլար հաղորդակցման համակարգերի հետ: Սմարթֆոնը ղեկավարվում է Android 4.4 Kit Kat օպերացիոն համակարգով և ունի SIM քարտի համար նախատեսված երկու սլոթ:

Micromax Canvas Selfie սմարթֆոնի վաճառքը կսկսվի 2015-ի հունվարին: Գինը դեռևս հայտնի չէ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s