Microsoft-ը հունվարի 21-ին կներկայացնի նոր Windows-ի օգտատիրական գործառույթները


Microsoft_Sign_on_German_campus-518x375

Microsoft ընկերությունը Windows 10 օպերացիոն համակարգի օգտատիրական տարբերակը կներկայացնի հունվարի 21-ին՝ Ռեդմոնդում իր գլխավոր գրասենյակում անցկացվելիք միջոցառման ժամանակ:

Windows 10-ի նախնական տեխնիկական տարբերակն ընկերությունը ներկայացրել է այս տարվա սեպտեմբերի վերջին: Այդ ժամանակ ընկերությունն արդեն ցույց է տվել մի շարք օգտատիրական գործառույթներ՝ ներառյալ Continuum-ը նոութբուքի և պլանշետի ռեժիմների միջև ավելի պարզ միացման նպատակով՝ հիբրիդային սարքերի համար, ինչպես նաև նոր «Սկիզբ» մենյուն և բազմաթիվ հանձնարարությունների բարելավված գործառույթը:

Սակայն սեպտեմբերյան միջոցառումն ուղղված էր հիմնականում փորձագիտական լսարանին, ընկերությունը ոչ փորձառու օգտատերերին խորհուրդ չէր տվել ներբեռնել նախնական տեխնիկական տարբերակը: Իսկ հունվարի 21-ին Microsoft-ը կարող է ցուցադրել նախնական օգտատիրական տարբերակը: ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ հարթակի արդեն այդ տարբերակում կարող է ավելացվել Cortana ձայնային օգնականը:

«Դուք տեղեկություն կստանաք հենց օպերացիոն համակարգերի ստորաբաժանման թոփ-մենեջերներից՝ Թերի Մայերսոնից, Ջո Բելֆիորեից և Ֆիլ Սփենսերից, որոնք կպատմեն Windows 10-ի օգտատիրական փորձի մասին: Բացի դրանից՝ միջոցառման ժամանակ ելույթ կունենա գլխավոր տնօրեն Սատյա Նադելլան»,- ասում են Microsoft-ում:

Մշակողների մտահղացմամբ՝ Windows 10-ը պետք է ունիվերսալ օպերացիոն համակարգ դառնա համակարգիչների, պլանշետների և սմարթֆոնների համար: Ընկերությունը մտադիր է վերջնական տարբերակը թողարկել 2015-ից ուշ:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s