Windows 10-ի նոր տարբերակը համացանցում է հայտնվել ժամկետից շուտ (տեսանյութ)


windows10jay.0.0

Համացանցում է հայտնվել նոր Windows 10 Consumer Preview-ը՝ Microsoft-ի նոր օպերացիոն համակարգի տարբերակը: Օպերացիոն համակարգում առաջին անգամ ավելացել է Cortana ձայնային օգնականը, փոխվել է Windows-ի դիզայնը, թարմացվել են հավելվածներ: 

Դեռևս պաշտոնապես չթողարկված՝ Windows-ի նոր տարբերակը հայտնվել է WinBeta-ի լրագրողների ձեռքում: Այդ տարբերակի մասին պաշտոնական հաղորդագրությունը, ամենայն հավանականությամբ, պետք է կայանար 2015թ. փետրվարին:

Օպերացիոն համակարգում ամենավառ նորամուծությունը Cortana ձայնային օգնականի ինտեգրումն է, որի շնորհիվ Windows-ով անհատական համակարգիչների օգտատերերը կկարողանան օպերացիոն համակարգը լիարժեք կառավարել ձայնով: Դա հատկապես կօգնի թույլ տեսողություն ունեցողներին:

Microsoft-ը հավելվածներով պարզեցրել է նավիգացիան և ընդհանուր առմամբ ինտերֆեյսն ավելի հասկանալի ու պարզ դարձրել: Թարմացվել են նաև «Կարգավորումները», Xbox հավելվածը, պարզեցվել է հավելվածների ներկառուցված խանութով նավիգացիան:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s