Microsoft ընկերությունը ներկայացրել է 29 դոլար արժողությամբ Nokia 215 հեռախոսը (տեսանյութ)


Nokia-215_Dual-SIM_feat

Microsoft-ը, որը մեկ տարի առաջ գնել է ֆիննական Nokia-ի բջջային բիզնեսը, այս տարի յուրահատուկ նորույթ է ներկայացրել՝ Nokia 215, որը կարժենա 29 դոլար: Այդ հեռախոսը, սակայն, համաձայն ընկերության հայտարարության, ստեղծվել է համացանցից օգտվելու համար: 

Հաղորդվում է, որ Nokia 215 անհավանական էժան հեռախոսը կպատրաստվի երկու տարբերակով՝ մեկ կամ երկու SIM-քարտի աջակցությամբ: Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի, Ասիայի և Եվրոպայի երկրներում սարքը վաճառքի կհանվի այս տարվա առաջին եռամսյակում:

Հեռախոսը կունենա 0,3 ՄՊ թույլտվությամբ տեսախցիկ, Bluetooth, ներդրված լապտեր և ռադիո: Սարքի էկրանը 2,4 դյույմ կլինի՝ 320×240 կետայնությամբ:

Հեռախոսը հիմնված է Series 30+ ծրագրային հարթակի վրա:

Nokia 215-ի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ պետք է դառնա «համացանցի համար սկզբնական մակարդակի ամենահասանելի հեռախոսը»: Օգտագործողը հասանելիություն կստանա ամենահայտնի ինտերնետ-ծառայություններին՝ Twitter-ին, Facebook-ին և Messenger-ին: Բացի դրանից՝ հեռախոսում ներդրված կլինի Opera Mini բրաուզերը:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s