Samsung-ը ներկայացրեց Galaxy E5 և Galaxy E7 սմարթֆոնները (տեսանյութ)


41412

Լաս Վեգասում անցկացվող CES 2015 ցուցահանդեսում Samsung-ը ներկայացրել է Galaxy E5 և Galaxy E7 նոր սմարթֆոնները՝ բացելով նոր գիծ։ Այդ սարքերը մեծապես պատճենում են Galaxy A սմարթֆոնների գիծը, բայց զրկված են հիմնական տարբերությունից՝ մետաղական պատյաններից։ Այսինքն, նոր սմարթֆոնները ամբողջապես պատրաստված են պլաստիկից։ Տեխնիկական տեսանկյունից չեն տարբերվում միմյանցից, այսինքն շատ նման են իրար։

Կրտսեր մոդելի էկրանի չափսը 5 դյույմ է։ Օպերատիվ հիշողության ծավալը՝ RAM-ը 1.5 ԳԲ է, իսկ տեսախցիկի թույլտվությունը՝ 8 մեգապիքսել։ Ավագ տարբերակն ունի 5.5 դյույմ անկյունագծով էկրան, 2 ԳԲ օպերատիվ հիշողության ծավալ (RAM) և 13 մեգապիքսել թույլտվությամբ տեսախցիկ։ Իհարկե, տարբերություններ կա նաև մարտկոցների մեջ՝ 2400 մԱ/ժամ Galaxy E5 և 2950 մԱ/ժամ Galaxy E7։ Երկու մոդելներն էլ ունեն հիշողության քարտի տեղ և աշխատում են երկու SIM քարտով։ Որպես օպերացիոն համակարգ աջակցում է Android 4.4-ին։ Կրտսեր մոդելի չափերն են 141.6 x 70.2 x 7.3 մմ, իսկ ավագ մոդելինը՝ 151.3 x 77.2 x 7.3 մմ: Արժեքը կլինի համապատասխանաբար մոտ 305 և 365 դոլար: Բայց սա այն գինն է, որը կլինի Հնդկաստանում, քանի որ դրանք առաջին անգամ կվաճառվեն այնտեղ։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s