Transformer Book Chi T300՝ Intel Broadwell հարթակ հիման վրա ստեղծված Asus պլանշետ (տեսանյութ)


2015 թվականի առնվազն առաջին վեց ամիսներին Asus-ի Transformer Book Chi T300 պլանշետը, որը ներկայացվել է CES 2015-ին, ապահովել է իր առաջնային դիրքը։ Սարքը CES 2015-ին պարգևատրվել է Innovation Award մրցանակով։

Սարքի գինը շատ ավելի բարձր է, քան հյուսիսամերիկյան շուկայում տարածված իր նմանակներինը՝ հիմնված Intel Core M-5Y10 պրոցեսորի և Full HD բանաձևով IPS էկրանի վրա, որը գնահատվում է 700 դոլար։ 100 դոլար հավելավճարի դիմաց կառաջարկվի մի տարբերակ, որը կունենա Core M-5Y71 պրոցեսոր և 2560 x 1440 պիքսել թույլտվությամբ էկրան։

Transformer Book Chi T300-ի հիմնական տարբերակն օժտված է 4 ԳԲ օպերատիվ (RAM) և 64 ԳԲ ֆլեշ հիշողությամբ, իսկ ավելի կատարելագործված տարբերակն ունի երկու անգամ ավելի շատ RAM և iSSD։ Սարքի բնութագրում, ի թիվս այլ բաների, առկա է Wi-Fi 802.11n համակցող սարք և Bluetooth 4.0, 2 մեգապիքսել թույլտվությամբ տեսախցիկ, USB 3.0 պորտ։ Նախապես տեղադրված է Windows 8.1 օպերացիոն համակարգը։

Պլանշետի չափերն են 317,8 x 191,6 x 7.6 մմ, իսկ քաշը 720 գրամ է։ Սարքի բավականին մեծ քաշը պարզ է․ այն ունի ամբողջովին մետաղական մարմին՝ պատրաստված unibody տեխնոլոգիայով։ Ստեղնաշարի հետ մեկտեղ սարքն ունի 16,5 մմ հաստություն և 1420 գրամ քաշ:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s