Xiaomi-ի նոր սմարթֆոնը կլինի Redmi Note 2-ը՝ MI5-ի փոխարեն (տեսանյութ)


redmi-note-2-1024x664

Xiaomi ընկերությունը դեռ անցած տարի հայտարարել էր, որ հունվարին կներկայացնի մի քանի նոր սմարթֆոններ: Նրանցից մեկը պետք է լիներ «ավելի մեծ, ավելի լավ և ավելի գեղեցիկ», քան Apple-ի նոր սարքերը։ Շատ աղբյուրներ սկսեցին ենթադրել, որ այս տարվա հունվարին Xiaomi-ը կներկայացնի MI5 մոդելը, որի էկրանի անկյունագիծը կկազմի 5.7 դյույմ։ Համացանցում նույնիսկ տարածվեցին այդ սարքի լուսանկարները։ Սակայն, հետո էլ լուրեր տարածվեցին, որ նորույթը MI5-ը չի լինի, քանի որ ներկայիս առաջնային շուկայում այն հայտնվել է ոչ այնքան վաղուց ու նա ունի հինգ դյույմ անկյունագծով էկրան։ Այն ակնարկում է այն փաստը, որ Xiaomi-ը չի շտապում բարձրացնել էկրանի անկյունագիծը։

Նորույթը կցուցադրվի հունվարի 15-ին: Եվ դա չի լինի MI5-ը։ Xiaomi-ը պաշտոնապես հայտարարել է, որ նոր սմարթֆոնը կլինի Redmi Note 2-ը։ Լուսանկարներից երևում է, որ սարքը կլինի ավելի երկար, թեթև և արագ, քան իր նախորդը, և պիտի առանձնանա ձայնի որակով ն եւ ինչ-որ նոր ապակիով։

Oppomart առցանց խանութը հրապարակել է սարքի բնութագիրը, իսկ համացանցում հայտնվել է առաջին լուսանկարը, որոնց համաձայն սարքը նման է Mi4 մոդելին։

Որպես հարթակ կմատուցվի Snapdragon 615-ը LTE աջակցությամբ։ Օպերատիվ և ֆլեշ հիշողության ծավալը համապատասխանաբար կկազմի 2 և 16 կամ 32 ԳԲ։ Սմարթֆոնն կունենա 13 և 5 մեգապիքսել թույլտվությամբ տեսախցիկներ, իսկ մարտկոցի հզորությունը կկազմի 3600 մԱ/ժամ։ Սարքը կաշխատի Android 4.4 համակարգով։

Ինչ վերաբերում է չափին, ապա դա հայտնի չէ։ Դատելով Xiaomi ընկերության ակնարկներից, սմարթֆոնը կլինի շատ բարակ։ Աղբյուրը նշում է 250 դոլար արժեքը: Դժվար է դատել, թե արդյոք դա բավարար է, բայց քիչ հավանական է, որ դա կլինի ավելի բարձր:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s