Nokia Lumia 530-ին կփոխարինի Microsoft Lumia 532 մոդելը (տեսանյութեր)


Lumia-532-beauty-1-jpg

Lumia 435 բյուջետային սմարթֆոնի hետ մեկտեղ, Microsoft-ն այսօր ներկայացրել է մի նոր մոդել՝ Lumia 532, որը  կփոխարինի նախորդ տարվա հուլիսին թողարկված Lumia 530-ին։

Հարկ է նշել, որ Microsoft Lumia 532-ը շատ չի տարբերվում իր նախորդից։ Նորույթը առանձնանում է նույն 4 դյույմանոց անկյունագիծ ունեցող էկրանով՝ 800 x 480 պիքսել թույլտվությամբ, 1.2 ԳՀց հաճախականությամբ չորսմիջուկանի պրոցեսորով և առանց ավտոֆոկուսի 5 մեգապիքսել թույլտվությամբ տեսախցիկով։ Բայց հիշողության ծավալը կրկնապատկվել՝ օպերատիվ հիշողությունը մինչև 1 ԳԲ, իսկ ֆլեշ հիշողությունը մինչև 8 ԳԲ։ Նաև ավելացել է մարտկոցի հզորությունը՝ 1430-ից հասնելով 1560 մԱ/ժամ-ի։

Microsoft Lumia 532-ն աշխատում է Windows Phone 8.1-ով՝  Lumia Denim ծրագրի թարմացմամբ։ Սմարթֆոնն օժտված է Wi-Fi 802.11b/g/n-ով և Bluetooth 4.0-ով, GPS / GLONASS ընդունիչով, առջևի 0.3 մեգապիքսել թույլտվությամբ տեսախցիկով և microSD քարտի տեղադրման բնիկով։ Նորույթի չափերը և քաշն է 118.9 x 65.5 x 11.6 մմ ու 136.3 գրամ։

Microsoft Lumia 532 կվաճառվի Հնդկաստանում, Եվրոպայում, Ասիա-Խաղաղօվկիանոսյան շրջանում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում: Սմարթֆոնի արժեքը կկազմի 79 եվրո։ Մնում է նշել, որ բացի սովորական տարբերակից կառաջարկվի ևս մի տարբերակ, որին կաջակցի երկու SIM քարտ։

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s