LG-ն ներկայացրել է պրեմիում դիզայնով 4 բյուջետային սմարթֆոններ


1584494

Հարավկորեական LG հսկան ներկայացրել է պրեմիում դիզայնով 4 բյուջետային սմարթֆոններ՝ LG Magna, LG Spirit, LG Leon ու LG Joy, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: Դրանք տարբերվում են էկրաններով, մարտկոցների տարողունակությամբ ու տեսախցիկներով:

LG Magna-ն ունի 5-դյույմանոց 1280х720 կետայնության դիսփլեյ, 8-մեգապիքսելանոց հիմնական ու 5-մեգապիքսելանոց ֆրոնտալ տեսախցիկ:

G Spirit-ը հագեցած է 4,7-դյույմանոց HD-դիսփլեյով, 8-մեգապիքսելանոց հիմնական ու 5 կամ 1-մեգապիքսելանոց ֆրոնտալ տեսախցիկով:

Սմարթֆոնի չափերը կազմում են 133,3х66,1х9,9 մմ: Դա միակ անոնսավորված ապարատն է, որը 10 մմ-ից բարակ է:

LG Leon-ը 4,5-դյույմանոց, 854х480 կետայնության դիսփլեյով սմարթֆոն է, ունի 8-մեգապիքսելանոց տեսախցիկ:

Բոլոր սմարթֆոններն ունեն 4-միջուկանի պրոցեսորներ, 1,2 կամ 1,3 գեգահերց տակտային հաճախականությամբ, աշխատում են Android 5.0 Lollipop-ի հիման վրա:

Մի փոքր տարբերվում է ամենահասարակ մոդելը՝ LG Joy-ը: Այսպես՝ մոդելի մեջ տեղադրվել են 800х480 կետայնության 4-դյույմանոց դիսփլեյ, պրոցեսորներրը երկուսն են՝ 4-միջուկանի, 1,2 հեգահերց, տարբերվում է նաև հիշողության ծավալով՝ 8 կամ 4 գեգաբայթ ներդրված կամ 512 մեգաբայթ հիշողությամբ:

Շուկայում LG Magna-ի, LG Spirit-ի, LG Leon-ի ու LG Joy-ի վաճառքը սկսվելու է արդեն այս շաբաթ:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s