Google-ը թողարկել է Android 5.1՝ գողերից առավելագույն պաշտպանությամբ


android-lol-1

Google-ը թողարկել է Android 5.1 օպերացիոն համակարգը, որի գլխավոր նորամուծությունը, թերևս, Device Protection գործառույթն է։ Այն թույլ է տալիս հեռահար կերպով արգելափակել գողացված սարքը:

Պաշտպանության ակտիվացումից հետո սմարթֆոնից օգտվելու համար պետք է մուտք գործել Google-ի էջ: Եթե հանցագործը գաղտնաբառը չգիտի, սմարթֆոնի փոխարեն չաշխատող «սալիկ» կստանա: Արգելափակումը չի հանվի նույնիսկ սմարթֆոնը գործարանային վիճակի բերելու դեպքում: Այսինքն՝ գողը չի կարողանա պարզապես «զրոյացնել» սարքը և վերավաճառել այն:

Վատն այն է, որ նոր գործառույթը կաշխատի միայն Android 5.1-ով թողարկված նոր սարքերի դեպքում: Բանն այն է, որ այդպիսի պաշտպանության ապահովումը որոշակի բարելավումներ է պահանջում: Բացառություն են Motorola-ի Nexus 6 պլանշետոֆոնը և HTC-ի Nexus 9 պլանշետը, որոնց համար նոր պաշտպանությունը հասանելի կլինի:

Google-ը նաև նոր օպերացիոն համակարգում տարբեր գործառույթներ է ավելացրել, որոնք նախկինում սովորաբար համակարգում ընդգրկել են արտադրողների հավելումների միջոցով: Այսպես. ներմուծված է մի քանի SIM-ի «բուն» աջակցություն, հնարավորություն է ստեղծվել Wi-Fi ցանցերը և Bluetooth սարքերը կառավարել ուղղակիորեն արագ կարգավորումների «պատուհանից»: Android 5.1-ը նաև աջակցում է HD-որակով աուդիոզանգերին:

Նորույթն առաջինը կստանան Nexus-սարքերը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s