Ստեղծվել է աշխարհի ամենաարագընթաց երկոտանի ռոբոտը (տեսանյութեր)


Օրեգոն նահանգի համալսարանի ինժեներները ստեղծել են նոր երկոտանի Atrias ռոբոտ։ Բոլոր փորձություններն անցնելուց հետո, նա, ըստ հետազոտողների, կդառնա նմանատիպ ամենաարագընթաց ռոբոտն աշխարհում։

Atrias-ը կրկնօրինակում է թռչունների, մասնավորապես ջայլամի շարժումները։ Ռոբոտի՝ ածխածնային թեթև մանրաթելից պատրաստված ոտքերը կպչում են ապակու մանրաթելերից պատրաստված ձիգ գալարներին, ինչը նպաստում է դրանցում մեխանիկական էներգիայի արդյունավետ կուտակմանը և թռիչքների ժամանակ հարվածների մեղմացմանը:

Atrias-ի ինժեներներն առաջարկում են ռոբոտը հետագայում կիրառել բնական աղետների պատճառով դժվարանցանելի դարձած շրջաններ հասնելու համար, իսկ դրա պատրաստման տեխնոլոգիայով առաջարկում են մարդկանց համար պրոթեզներ պատրաստել:

Գիտնականների աշխատանքը ֆինանսավորում են ամերիկյան DARPA պաշտպանական գործակալությունը և HFSP միջազգային ծրագիրը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s