Համացանցում է հայտնվել Sony-ի ապագա ֆլագմանի նկարը


34

Sony-ն չէր հայտարարել իր նոր ֆլագմանային սմարթֆոնի մասին մարտի սկզբին Բարսելոնի MWC ցուցադրության ժամանակ, սակայն կասկած չկա, որ ճապոնացիները աշխատում են հերթական ֆլագմանային սմարթֆոնի վրա: Դրա ապացույցներից մեկը համացանցում հայտնված ապագա նորույթի պրոմո նկարն է:

Դատելով 4 ռենդերներից` սարքի արտաքինը քիչ է փոփոխվել` համեմատած անցած տարվա Xperia Z3-ի հետ: Փոփոխությունները ոչ թե էվոլյուցիոն են, այլ զուտ կոսմետիկական, դիզայնի լեզուն չի փոխվել:

MicroUSB-ի առկայությունը վկայում է Capless USB տեխնոլոգիայի մասին: Ավելի վաղ այն հայտնվել էր Xperia M4 Aqua-ում ու Xperia Z4 Tablet-ում:

Հետևի մասում բացակայում է Sony-ի սմարթֆոնների համար ավանդական մակնշումը` տեսախցիկի բնութագրերով: Հավանաբար, դա վկայում է այն մասին, որ սարքի վրա աշխատանքները դեռ ավարտված չեն:

Ենթադրվում է, որ նորույթը կաշխատի Qualcomm Snapdragon 810 պրոցեսորի հիման վրա, կունենա 5,2-դյույմանոց էկրան:

Հայտնի չէ, թե երբ պաշտոնապես կհայտարարվի սարքի մասին:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s