LG-ն ապրիլի վերջին ֆլագմանական սմարթֆոն կներկայացնի (տեսանյութ)


hqdefault

Հարավկորեական LG ընկերությունն ապրիլի 28-ին և 29-ին պատրաստվում է ներկայացնել իր հաջորդ ֆլագմանական սմարթֆոնը՝ G4-ը: Այս մասին հայտնում է The Verge պարբերականը, որն ընկերության առաջիկա միջոցառման հրավեր է ստացել:

Շնորհանդեսը տեղի կունենա աշխարհի մի քանի քաղաքներում՝ Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, Սեուլում, Սինգապուրում և Ստամբուլում:

Ավելի վաղ համացանցում հայտնվել են լուսանկարներ՝ ենթադրաբար, LG-ի ապագա ֆլագմանի: Այսպես` սմարթֆոնը ձևով հիշեցնում է նախորդը` G3-ը: Լուսանկարներից դատելով՝ նաև կարելի է ասել, որ գաջետի վրա սլաքի համար անցք է ստեղծվել: Ըստ այլ վարկածի՝ այդ տեղը կարող է նախատեսված լինել հեռուստատեսային ալեհավաքի համար: Բացի դրանից՝ դատելով էկրանի լուսանկարներից, սմարթֆոնը կաշխատի Android 5.0.2 օպերացիոն համակարգով:

Արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ G4-ը 5,5-դյույմանոց QHD դիսփլեյ կունենա: Սարքը կունենա Qualcomm Snapdragon 808 պրոցեսոր, 3 գիգաբայթ օպերատիվ հիշողություն և 32 գիգաբայթ` ֆայլեր պահելու համար: Հիմնական տեսակցիկը կլինի 16-մեգապիքսելանոց, դիմայինը՝ 8-մեգապիքսելանոց:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s