Համացանցում են հայտնվել Huawei Honor 7 և Honor 7 Plus սմարթֆոնների լուսանկարները


Դեռ նոր էր Huawei-ը հայտարարել իր P8 և P8 Max սմարթֆոնների մասին, բայց ցանցում արդեն հայտնվել է ընկերության նոր սարքերի «կենդանի» լուսանկարները։ Ինպես պնդում են, դրանք Honor 7 և Honor 7 Plus մոդելներն են։

Սարքերի մասին դեռ ոչինչ հայտնի չէ: Կարելի է միայն նշել, որ երկուսն էլ պատրաստված են մետաղից, և որ նրանցից մեկն ունի մատնահետքերի սկաներ, իսկ մյուսը հետևի կողմում ունի երկու տեսախցիկ։

Եթե խոսենք գոյություն ունեցող սարքերից, ապա երկակի մոդուլ ունի ամենահին Honor 6 Plus մոդելը, իսկ սկաներ չունի ընկերության ոչ մի սարք։

Թողնել մեկնաբանություն