Գիտնականները բջջային ծրագիր են մշակել, որը կփոխարինի բժշկական ախտորոշմանը


iPhone-sencor-1

Ուսումնասիրողները բջջային ծրագիր են ստեղծել, որը հնարավորություն է տալիս տնային պայմաններում և փաստացի անվճար ախտորոշել քնի խանգարումը, մինչդեռ ներկա պահին այդ հիվանդությունը ախտորոշելու համար հիվանդանոցում պառկել է պահանջվում, իսկ ախտորոշումը մի քանի հազար դոլար արժե: Գիտնականների հայտնագործությունը կներկայացվի MobiSys 2015-ին, որը կկայանա իտալական Ֆլորենցիայում:

Քնի խանգարումը՝ ապնոեն, բնութագրվում է քնի մեջ ավելի քան 10 վայրկյանով թոքերի օդափոխության դադարեցմամբ: Ավելի հաճախ շնչառությունը կանգ է առնում 20-30 վայրկյանով, չնայած ծանր դեպքերում այն կարող է 2-3 րոպեի հասնել և գիշերային քնի 60 տոկոսը կազմել: Պարբերական ապնոեի ժամանակ քնի կազմության խախտումներ են առաջանում, ինչպես նաև ցերեկային քնկոտություն, հիշողության և մտավոր կարողությունների թուլություն, աշխատունակության նվազում և մշտական հոգնածություն: Դրանից բացի, ապնոեն կարող է իշեմիկ հիվանդությունների, կաթվածի և սիրտ-անոթային հիվանդությունների պատճառ դառնալ:

Գիտնականների մշակած ծրագիրը ապնոեն ախտորոշում է 95-99 տոկոս ճշգրտությամբ: Ծրագիրն արձագանքում է քնի մեջ շնչառության ամենաչնչին փոփոխություններին, նույնիսկ եթե անկողնում երկու տարբեր մարդիկ են գտվում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s