Նոր iPhone-ի արտադրությունը սկսվել է


colorful_hd_apple-1920x1080

Հարավարևելյան Ասիայում Aplle-ի գործընկերները սկսել են iPhone-ի նոր մոդելի արտադրությունը, որն ունի Force Touch տեխնոլոգիայով էկրաններ: Այն սարքին թույլ է տալիս տարբերել, թե որքան ուժեղ է օգտատերը սեղմում էկրանին:

iPhone 6s-ի (ըստ ոմանց՝ iPhone 7) արտադրության մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:

Նշվում է, որ նոր սերնդի iPhone-ի արտաքին տեսքը չի փոխվել: Պահպանվում են երկու մոդելները տարբեր՝ 4.7 և 5.5 դյույմանոց էկրաններով:

Advertisements

Samsung-ը պատրաստվում է մեծացնել իր սմարթֆոնների մարտկոցների տարողությունը


Samsung-Logo

Samsung-ը պատրաստվում է մեծացնել իր սմարթֆոնների մարտկոցների տարողությունը:

Մարտկոցի սահմանափակ տարողությունը համարվում է անխտիր բոլոր սմարթֆոնների ամենախոցելի տեղը: Samsung-ը հայտարարել է նոր մշակման մասին, որը հնարավորություն կտա կրկնապատկել մարտկոցների տարողությունը:

Դրա հետ մեկտեղ պլանավորված չէ մեծացնել մարտկոցի չափերը, ինչը հատկապես կարևոր է սմարթֆոնների և բջջային այլ սարքերի պարագայում: Samsung-ը չի պլանավորում նոր տեխնոլոգիայի օգտագործումը սահմանափակել միայն սմարթֆոնով և պլանավորում է այն ներդնել նաև էլեկտրոմոբիլների օգտագործման մեջ:

Gmail-ում ուղարկված նամակը «հետ կանչելու» հնարավորություն է հայտնվել


Gmail_logo

Google ընկերությունը Gmail փոստային ծառայությունում հավելել է նամակի ուղարկումը չեղարկելու գործառույթը: «Չեղարկել ուղարկումը» (Undo Send) կոճակը շատ երկար է փորձարկվել վերջին 6 տարվա ընթացքում: տես ավելին

Toshiba նոթբուքի էկրանը կարելի է պտտեցնել 360 աստիճան


Toshiba ընկերությունը հարստացրել է իր համակարգիչների տեսականին Satellite Fusion մոդելով, որն ունի 15.6 դյույմանոց սենսորային էկրան: տես ավելին

Microsoft Splendo. Համակարգիչ՝ կրիչի չափերով


n_15588

Microsoft ընկերությունը հնդկական iBall սարքեր արտադրողի հետ հայտարարել է USB-կրիչի մեծության մինի-համակարգչի վաճառքի մասին: Սարքը նախատեսված է Windows 8.1 օպերացիոն համակարգի համար: Այն ունի 4-միջուկանի Intel Atom պրոցեսոր, 2 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ներքին հիշողություն: Այս մասին հայտնել է hitech.vesti.ru-ն: տես ավելին

Բրաուզերները կարագացվեն տասնյակ անգամներ


web-browsers

Համացանցային բրաուզերների մշակողները, ինչպես, օրինակ` Google-ը, Microsoft-ը և Mozilla-ն, ներկայացրել են նոր` WebAssembly նախագիծը, որը կոչված է մի քանի տասնյակ անգամ մեծացնելու վեբկայքեր մուտք գործելու արագությունը: տես ավելին

Microsoft-ը բացել է Skype-ի վեբ տարբերակը


n_15357

Microsoft ընկերությունը բացել է Skype-ի VoIP մեսենջերի հասարակական բետտա տարբերակը, որը մատչելի է վեբ-ինտերֆեյսի միջոցով՝ հայտնում է hitech.vesti.ru-ն:

Skype.com կայքում հնարավոր է շփվել տեսաչաթի օգնությամբ՝ ծրագիրը չբեռնելով համակարգչի մեջ: Առայժմ այս ծառայությունը հասանելի է միայն ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում: տես ավելին