Internet Explorer 11

Internet Explorer 11 դիտարկչը Windows 7 օպերացիոն համակարգի համար

 

internet-explorer-11-Windows-8.1

 

Microsoft ընկերությունը թողարկել է Internet Explorer 11 դիտարկչը Windows 7 օպերացիոն համակարգի համար: Հիշեցնենք, որ այս տարբերակը ներառված է նաև Windows 8 և Windows 8.1 օպերացիոն համակարգերում: Ըստ նախագծողների խոսքերի, այս տարբերակը 10-րդ տարբերակի համեմատ արագ է աշխատում: Նշվում է նաև, որ IE 11-ը հանդիսանում է առաջին դիտարկիչը, որը կատարում է JPEG ֆորմատի դեկոդավորումը համակարգչի վիդեոքարտի ռեսուրսներով: Բացի դրանից IE 11-ը հանդիսանում է առաջին դիտարկիչը, որտեղ իրականացված է W3C Resource Priorities ստանդարտը: Այս ստանդարտի շնորհիվ կայքեր նախագծողները կարող են նշել, թե առաջին հերթին ո՞ր ռեսուրսները պետք է բեռնվեն: Internet Explorer 11-ում բարելավվել են նաև WebGL, Flexbox, CSS և HTML 5 ստանդարտների հետ աշխատանքը:

Դիտարկչի նոր տարբերակում բարելավվել են նաև նախագծողների համար նախատեսված գործիքները, որոնք հնարավոր է տեսնել սեղմելով F12: Թարմացված գործիքները թույլ են տալիս չափել տարբեր ռեսուրսների բեռնման արագությունը, տեսնել հիշողության զբաղվածությունը: Գործիքների մեջ ներառված է նաև բջջային սարքերի էմուլյատոր՝ ցուցադրման տարբեր պարամետրերի և GPS տվյալների ընտրման հնարավորությամբ:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s