MxNitro

maxthon_nitro-730x420[1]

Օգտատերերի միջև կատարված հարցումները ցույց են տալիս, որ ինտերնետ դիտարկիչների հարցում 81%-ի համար ամենակարևոր պայմանը ծրագրի արագությունն է: Այս փաստը չի վրիպել Maxthon ընկերության աշխատողների աչքերից և նրանք թողարկել են աշխարհի ամենաարագ ինտերնետ դիտարկիչը, որն աշխատում է Windows օպերացիոն համակարգում: Ճիշտն ասած, ես ինքս չէի հավատում այս փաստին, սակայն ինչպես ասում են՝ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան 100 անգամ լսել: Maxthon-ի կողմից ստեղծված այս նոր MxNitro ծրագիրը  ծրագիրը տեղադրվում, բացվում և աշխատում է շատ արագ:

Այս փաստերն իրականում ապշեցուցիչ են՝ համեմատած մնացած ժամանակակից դիտարկիչների հետ: Ըստ ծրագրի հեղինակների՝ նրանք կարողացել են ստեղծել այս գերարագ ինտերնետ դիտարկիչը ի շնորհիվ մի շարք գործոնների: Այս ծրագիրը չի ներառում ոչ մի ավելորդ հավելված, պլագին կամ գործառույթ: Այն պարզապես նախատեսված է շատ արագ ինտերնետ կայքեր ցուցադրելու համար: Ծրագիրն ունի չափազանց մինիմալ ինտերֆեյս և չի պարունակում ավելորդ տարրեր: Ծրագիրն օգտագործում է կապի հաստատման նոր տեխնոլոգիաներ և դրա շնորհիվ կարողանում է շատ արագ բացել ինտերնետ կայքերը:

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s