Նոր iPhone-ի արտադրությունը սկսվել է


colorful_hd_apple-1920x1080

Հարավարևելյան Ասիայում Aplle-ի գործընկերները սկսել են iPhone-ի նոր մոդելի արտադրությունը, որն ունի Force Touch տեխնոլոգիայով էկրաններ: Այն սարքին թույլ է տալիս տարբերել, թե որքան ուժեղ է օգտատերը սեղմում էկրանին:

iPhone 6s-ի (ըստ ոմանց՝ iPhone 7) արտադրության մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:

Նշվում է, որ նոր սերնդի iPhone-ի արտաքին տեսքը չի փոխվել: Պահպանվում են երկու մոդելները տարբեր՝ 4.7 և 5.5 դյույմանոց էկրաններով:

Advertisements

Samsung-ը պատրաստվում է մեծացնել իր սմարթֆոնների մարտկոցների տարողությունը


Samsung-Logo

Samsung-ը պատրաստվում է մեծացնել իր սմարթֆոնների մարտկոցների տարողությունը:

Մարտկոցի սահմանափակ տարողությունը համարվում է անխտիր բոլոր սմարթֆոնների ամենախոցելի տեղը: Samsung-ը հայտարարել է նոր մշակման մասին, որը հնարավորություն կտա կրկնապատկել մարտկոցների տարողությունը:

Դրա հետ մեկտեղ պլանավորված չէ մեծացնել մարտկոցի չափերը, ինչը հատկապես կարևոր է սմարթֆոնների և բջջային այլ սարքերի պարագայում: Samsung-ը չի պլանավորում նոր տեխնոլոգիայի օգտագործումը սահմանափակել միայն սմարթֆոնով և պլանավորում է այն ներդնել նաև էլեկտրոմոբիլների օգտագործման մեջ:

Նոր ռեկորդ երկար աշխատող հեռախոսների մեջ․ Philips Xenium E560


maxresdefault

Philips Xenium սարքավորումների մեջ, որոնք առանձնանում են իրենց աշխատանքի երկարատևությամբ, նոր ռեկորդակիր է հայտնվել: Xenium էներգախնայող տեխնոլոգիայի շնորհիվ հեռախոսը կարող է 73 օր աշխատել սպասման ռեժիմում, իսկ խոսելու ռեժիմում այն աշխատում է մինչև 39 ժամ: Այս մասին հայտնում է gogetnews.info-ը: տես ավելին

Ներկայացվել է աշխարհի ամենաճկվող սմարթֆոնը (տեսանյութ)


blu_wearable_smartphone.thumb

Ավստրալիայում ներկայացվել է բառի բուն իմաստով ամենաճկուն սմարթֆոնը` Indiegogo-ի պլատֆորմի հիման վրա ստեղծված Blu-ն: Այս հեռախոսը կարելի է ճկել և իբրև բրասլեt կրել ձեռքին, ապա ապաճկել և օգտագործել որպես հեռախոս:

Նորույթը հեղինակել է Դարել Փիթան Ավստրալիայից: Նշվում է, որ նոր հեռախոսը սմարթֆոնի հզորություն ունի և «խելացի» ժամացույցների ճկողունակություն: տես ավելին

Cortana ձայնային օգնականը շուտով հասանելի կլինի նաև Android և iOS համակարգերում


homescreen2-671x371%5B1%5D

Microsoft ընկերությունը պաշտոնապես հայտարարեց Cortana ձայնային օգնականին iOS և Android համակարգեր տեղափոխելու մասին: Ըստ Microsoft-ի` այդ օպերացիոն համակարգերի համար կթողարկվի հավելված, որը կապահովի Cortana-ի աշխատանքը և ոչնչով չի տարբերվի Windows-ում առկա Cortana-ից: Android-ի օգտատերերը կարող են փորձել այս նոր հավելվածը մի քանի շաբաթից, իսկ iOS-ի օգտատերերը՝ տարվա վերջում: Microsoft-ը այս կերպ շարունակում է իր նոր մարտավարությունը և իր ծառայությունները հասանելի է դարձնում նաև iOS և Android համակարգերի վրա:

Meizu-ն թողարկել է նոր`Ubuntu սմարթֆոնը (տեսանյութ)


1625489

Չինական Meizu ընկերությունը Canonical-ի հետ համատեղ թողարկել է MX4 սմարթֆոնը, հաղորդում է PhoneArena-ն: Նորույթը կաշխատի Ubuntu Touch-ի կառավարմամբ և կդառնա երկրորդ նման սարքավորումը` Linux բաց ծածկագրով միջուկի բազայով: տես ավելին

Չինաստանում հայտնվել է Android-ի մրցակիցը


TOS_01_thumb

Չինական Tencent ընկերությունը ներկայացրել է «խելացի» ժամացույցների, հեռուստացույցների և համացանցին միանալու ունակ այլ սարքերի համար նախատեսված նոր օպերացիոն համակարգ, որն ունակ է դառնալու Android-ի մրցակիցը:  տես ավելին