Նոր iPhone-ի արտադրությունը սկսվել է


colorful_hd_apple-1920x1080

Հարավարևելյան Ասիայում Aplle-ի գործընկերները սկսել են iPhone-ի նոր մոդելի արտադրությունը, որն ունի Force Touch տեխնոլոգիայով էկրաններ: Այն սարքին թույլ է տալիս տարբերել, թե որքան ուժեղ է օգտատերը սեղմում էկրանին:

iPhone 6s-ի (ըստ ոմանց՝ iPhone 7) արտադրության մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:

Նշվում է, որ նոր սերնդի iPhone-ի արտաքին տեսքը չի փոխվել: Պահպանվում են երկու մոդելները տարբեր՝ 4.7 և 5.5 դյույմանոց էկրաններով:

Apple iPad Pro պլանշետի պատյանը համեմատել են iPad Air 2-ի հետ


Apple-ի հսկայական պլանշետի մասին համացանցում հուսալի և վստահելի տեղեկատվություն չկա։ Միակն այն է, որ գրեթե բոլոր աղբյուրները վկայում են 12․9 դյույմ անկյունագծով էկրանի մասին։ Պարզ չէ, թե ինչով կառանձնանա iPad Pro-ն (անունը հորինված է) իր ավելի փոքր եղբայրներից։

Բայց Nowhereelse-ը հրատարակել է սարքի տուփի և դրա կափարիչի մի շարք բարձր որակի լուսանկարներ։ Պարզության համար լուսանկարներում առկա է նաև iPad Air 2-ը։

Ենթադրվում է, որ հսկա պլանշետի չափերը կազմում են 305․7 x 222 x 7.2 (կամ 6.8) մմ։ Հիշեցնենք, որ iPad Air 2-ի չափերն են 240 x 170 x 6.1 մմ:

Joled-ին է վերագրվում է Apple-ի պլանշետների հաջորդ սերնդի համար նախատեսված AMOLED դիսփլեյների արտադրությունը (տեսանյութ)


Joled համատեղ ձեռնարկությունը, որը ստեղծված է INCJ, Japan Display, Sony և Panasonic ընկերությունների կողմից, զբաղվում է պլանշետների և նոթբուքերի համար նախատեսված OLED (օրգանական) վահանակների արտադրությամբ։

Ըստ աղբյուրի, Joled ընկերությունը պայմանագիր է կնքել Apple-ի հետ հաջորդ սերնդի պլանշետների համար նախատեսված AMOLED դիսփլեյներ արտադրել։ Ինչպես հայտնում էր աղբյուրը, որ Apple-ի հաջորդ սերունդը կստանա 9,7 դյույմ անկյունագծով AMOLED էկրան։ Վահանակների մասայական արտադրությունը կսկսվի մինչև հաջորդ տարվա վերջը:

iOS-ի համար Chrome-ն ունի նոր գործառույթների հնարավորություն


Google ընկերությունը թարմացրել է iPhone-ի համար Chrome բջջային բրաուզերը: Հավելվածի նոր տարբերակն ունի iOS 8 գործառույթների մի քանի հնարավորություն: Նախ՝ հնարավորություն է ստեղծվել նոր որոնումներ բացել և ձայնային որոնումից օգտվել հենց ծանուցումների հարթակում «Այսօր» տեսքից: տես ավելին

Galaxy S6 Edge-ի ինքնարժեքը iPhone 6-ից բարձր է


iPhone-6-vs-Samsung-Galaxy-S6-image

Samsung-ի նորագույն ֆլագմանային Galaxy S6 Edge կոր եզրերով դիսփլեյով սմարթֆոնի ինքնարժեքը ամենաբարձրն է ընկերության բջջային սարքերի շրջանում: տես ավելին

iOS 8.3 թարմացումն արդեն հասանելի է բոլորի համար (տեսանյութ)


images

Apple-ի iOS 8.3 համակարգի թարմացումն արդեն հասանելի է բոլոր օգտատերերի համար: Տեսանյութում iMicca-ն ցույց է տալիս, թե ինչ նորույթներ ու փոփոխություններ կան այս թարմացման մեջ: Իմ կարծիքով ամենակարևոր նորությունն այն է, որ Siri օգտնականն արդեն հասկանում և խոսում է ռուսերեն:

Apple-ը iPhone-ը կդարձնի անջրաթափանց


1591066

Ոչ հեռավոր ապագայում iPhone-ը, iPad-ն ու MacBook-ը կարող են այլևս չվախենալ ջրից:

Apple ընկերությունը հայց է ներկայացրել ԱՄՆ պատենտների ու ապրանքանշանների գրանցման հարցերով բյուրոյին (USPTO)՝ նկարագրելով ջրից iPhone-ի պաշտպանության մեթոդները։ Այս մասին հայտնում է AppleInsider-ը: տես ավելին