Gmail-ում ուղարկված նամակը «հետ կանչելու» հնարավորություն է հայտնվել


Gmail_logo

Google ընկերությունը Gmail փոստային ծառայությունում հավելել է նամակի ուղարկումը չեղարկելու գործառույթը: «Չեղարկել ուղարկումը» (Undo Send) կոճակը շատ երկար է փորձարկվել վերջին 6 տարվա ընթացքում: տես ավելին

Advertisements

Բրաուզերները կարագացվեն տասնյակ անգամներ


web-browsers

Համացանցային բրաուզերների մշակողները, ինչպես, օրինակ` Google-ը, Microsoft-ը և Mozilla-ն, ներկայացրել են նոր` WebAssembly նախագիծը, որը կոչված է մի քանի տասնյակ անգամ մեծացնելու վեբկայքեր մուտք գործելու արագությունը: տես ավելին

Հնարավոր է դարձել Android-հավելվածները գործարկել Windows-ում և Mac-ում


Google-Logo

Google-ը Chrome-ի համար նոր ընդլայնում է թողարկել, որը հնարավորություն է տալիս Android-ի հավելվածները գործարկել Windows-ով, Mac-ով, Linux-ով և Chrome OS-ով աշխատող սարքերում: տես ավելին

Google-ը ներկայացրել է Chromebit համակարգիչը՝ շոկոլադե բատոնի չափերով (տեսանյութ)


chromebitgal11-1

Ամերիկյան Google կորպորացիան ներկայացրել է Chromebit նոր սարքը, որը ներառում է իր մեջ համակարգչի բոլոր գործառույթները։ 

Սարքի արտադրությամբ ու վաճառքով կզբաղվի ASUS ընկերությունը։ Սարքը վաճառքի դուրս կբերվի այս ամռանը։ տես ավելին

Google-ը թողարկել է Android 5.1՝ գողերից առավելագույն պաշտպանությամբ


android-lol-1

Google-ը թողարկել է Android 5.1 օպերացիոն համակարգը, որի գլխավոր նորամուծությունը, թերևս, Device Protection գործառույթն է։ Այն թույլ է տալիս հեռահար կերպով արգելափակել գողացված սարքը:

Պաշտպանության ակտիվացումից հետո սմարթֆոնից օգտվելու համար պետք է մուտք գործել Google-ի էջ: Եթե հանցագործը գաղտնաբառը չգիտի, սմարթֆոնի փոխարեն չաշխատող «սալիկ» կստանա: Արգելափակումը չի հանվի նույնիսկ սմարթֆոնը գործարանային վիճակի բերելու դեպքում: Այսինքն՝ գողը չի կարողանա պարզապես «զրոյացնել» սարքը և վերավաճառել այն: տես ավելին

Google-ն այս տարի կթողարկի առաջին մոդուլային սմարթֆոնը (տեսանյութ)


6a0120a5580826970c01b8d0bfe951970c-800wi

Google ընկերությունը 2.91 մլրդ դոլարով Motorola Mobility-ը Lenovo-ին վաճառելուց հետո իրեն է թողել Advanced Technology and Projects (ATAP) միավորումը, որն աշխատում է Ռեգինա Դուգանի (Regina Dugan) գլխավորությամբ։ Ավելի վաղ, Ռեգինա Դուգանը գլխավորել է Defense Advanced Research Projects Agency (DARPA) գործակալությունը, որն ընդգրկվել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի կառուցվածքում։ Այնտեղ, որտեղ ստեղծվել է համացանցը, GPS տեղորոշման գլոբալ համակարգը և այլ հետաքրքիր բաներ։

ATAP-ի մշակումներից մեկը Project Ara-ն է, որով նրանք փորձում են սմարթֆոնների համար ստեղծել բաց մոդուլային հարթակ։ Ըստ վերջին տեղեկատվության, առաջին նման սմարթֆոնը կթողարկվի այս տարվա երկրորդ կիսամյակում Պուերտո Ռիկո։

Նշենք, որ Google-ի գործընկերներն են տեղական օպերատորներ OpenMobile-ը և Claro-ն, ինչպես նաև Ingram Micro ընկերությունը։ 

Google-ը համացանցի միջոցով երաժշտություն հեռարձակող ծառայություն կթողարկի (տեսանյութ)


pic_ed049df86d789e9fb1e4ad88066e08b1

Google-ը թողարկել է Google Cast ծառայությունը, որը թույլ կտա օգտատերերի ընտրած երաժշտությունը հնչեցնել համացանցին միացած սարքերով և մեդիափլեյերներով: Այս մասին ասվում է ընկերության բլոգում: տես ավելին