Նոր iPhone-ի արտադրությունը սկսվել է


colorful_hd_apple-1920x1080

Հարավարևելյան Ասիայում Aplle-ի գործընկերները սկսել են iPhone-ի նոր մոդելի արտադրությունը, որն ունի Force Touch տեխնոլոգիայով էկրաններ: Այն սարքին թույլ է տալիս տարբերել, թե որքան ուժեղ է օգտատերը սեղմում էկրանին:

iPhone 6s-ի (ըստ ոմանց՝ iPhone 7) արտադրության մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:

Նշվում է, որ նոր սերնդի iPhone-ի արտաքին տեսքը չի փոխվել: Պահպանվում են երկու մոդելները տարբեր՝ 4.7 և 5.5 դյույմանոց էկրաններով:

Հայտնի է դարձել նոր iPhone-ի վաճառքի մեկնարկի օրը


1603039

Հայտնի է դարձել iPhone-ի նոր սերնդի վաճառքի մեկնարկի ակնկալվող օրը: Նոր սարքի վաճառքը կսկսվի սեպտեմբերի 25-ին Vodafone օպերատորի միջոցով, ասվում է մամուլում հայտնված Apple ընկերության էլեկտրոնային նամակում: Սմարթֆոն արտադրողն օպերատորին առաջարկում է սեպտեմբերի 18-ից սկսած արդեն ընդունել պատվերներ նոր հեռախոսի համար:

Նամակում սարքն անվանվում է «նոր iPhone», այնպես որ՝ հրատարակությունը ենթադրում է, որ այն չի կրի հերթական iPhone 7 անվանումը:

iPhone-ի նախորդ երեք մոդելների վաճառքը նույնպես սկսվել է սեպտեմբեր ամսին: 2007 թվականից սկսած արտադրվել է iPhone-ի 8 մոդել և վաճառվել ավելի քանի 700 միլիոն օրինակ ամբողջ աշխարհում:

iOS 8.3 թարմացումն արդեն հասանելի է բոլորի համար (տեսանյութ)


images

Apple-ի iOS 8.3 համակարգի թարմացումն արդեն հասանելի է բոլոր օգտատերերի համար: Տեսանյութում iMicca-ն ցույց է տալիս, թե ինչ նորույթներ ու փոփոխություններ կան այս թարմացման մեջ: Իմ կարծիքով ամենակարևոր նորությունն այն է, որ Siri օգտնականն արդեն հասկանում և խոսում է ռուսերեն:

Apple-ը 3 նոր iPhone է պատրաստում (տեսանյութ)


Քչերն են կասկածում, որ եկող աշուն մեզ նորույթ է սպասվում Apple-ից՝ սմարթֆոն, որը, ամենայն հավանականությամբ, կանվանեն iPhone 6s: Սակայն DigiTimes պարբերականի աղբյուրները հայտնում են, որ այս տարի 3 նորույթ կլինի: տես ավելին

Apple-ը iPhone-ը կդարձնի անջրաթափանց


1591066

Ոչ հեռավոր ապագայում iPhone-ը, iPad-ն ու MacBook-ը կարող են այլևս չվախենալ ջրից:

Apple ընկերությունը հայց է ներկայացրել ԱՄՆ պատենտների ու ապրանքանշանների գրանցման հարցերով բյուրոյին (USPTO)՝ նկարագրելով ջրից iPhone-ի պաշտպանության մեթոդները։ Այս մասին հայտնում է AppleInsider-ը: տես ավելին

2015-ին կանխատեսվում է iPhone-ի մինի տարբերակի թողարկումը‏


apple-pic4-452x302-35058

Apple ընկերությունը 2015-ին կարող է թողարկել iPhone-ի միանգամից 3 մոդել, որոնց թվում կլինի նաև 4 դյույմ անկյունաչափ էկրանով սմարթֆոնի մինի տարբերակը:

Նախատեսվում է, որ նոր գաջեթը կկոչվի iPhone 6S mini: Դրա տեխնիկական բնութագրերը նման են iPhone 5S-ին: Նորույթը կբնութագրվի որպես 5-րդ մոդելին փոխարինելու եկած առավել բյուջետային տարբերակ: Սարքավորումն, ամենայն հավանականությամբ, կստանա կլորավուն անկյուններով նոր դիզայն`iPhone 6 և 6 Plus-ի նման:

Samsung-ն սկսել է պրոցեսորներ արտադրել iPhone7-ի համար


iphone_6_dissasembled-590x330

Հարավկորեական Samsung ընկերությունն սկսել է A9 պրոցեսորների արտադրությունը, որոնք, ինչպես սպասվում է, աշխատելու են հաջորդ սերնդի iPhone-ի ու iPad-ի համար:

Հարավկորեական Electronic Times պարբերականի հաղորդմամբ՝ «ժամանակակից» պրոցեսորների վրա աշխատանքը արդեն սկսվել է ԱՄՆ Օսթին քաղաքի գործարանում:

The Daily Mail-ի տվյալներով՝ Apple-ը հաջորդ տարի կներկայացնի իր սարքերի 2 նոր մոդելները՝ iPhone 6S-ը գարնանը ու iPhone 7-ը սեպտեմբերին: