Microsoft-ի նոր բրաուզերը կստանա գաղտնաբառերի ներդրված մենեջեր


microsot-edge-extension-reddit-100583464-orig

Microsoft-ի նոր` Edge բրաուզերը, որը կփոխարինի Internet Explorer-ին Windows 10 օպերացիոն համակարգում, կստանա գաղտնաբառերի սեփական մենեջերը, հաղորդում է Neowin-ը: տես ավելին

Advertisements

Microsoft-ը բացել է Skype-ի վեբ տարբերակը


n_15357

Microsoft ընկերությունը բացել է Skype-ի VoIP մեսենջերի հասարակական բետտա տարբերակը, որը մատչելի է վեբ-ինտերֆեյսի միջոցով՝ հայտնում է hitech.vesti.ru-ն:

Skype.com կայքում հնարավոր է շփվել տեսաչաթի օգնությամբ՝ ծրագիրը չբեռնելով համակարգչի մեջ: Առայժմ այս ծառայությունը հասանելի է միայն ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում: տես ավելին

Հայտնի է Windows 10 օպերացիոն համակարգի վաճառքի ամսաթիվը (տեսանյութ)


Announcement_date_TW_6-1_mi70k-eda14b1e-f6cc-4750-83ea-06143faebbc4-778529626_p

Ամիսներ շարունակ նոր ֆունկցիաներ ներդնելուց և փորձարկելուց հետո Microsoft ընկերությունը վերջապես ավարտին է հասցնում Windows 10-ի վերջնական տարբերակը: Microsoft ընկերությունն այսօր հայտարարել է, որ Windows 10 օպերացիոն համակարգը վաճառքում կհայտնվի հուլիսի 29-ին: Նոր սերնդի օպերացիոն համակարգը միանգամից կհայտնվի 190 երկրում  և հասանելի կլինի թարմացման տեսքով: տես ավելին

Windows 10-ը կլինի Microsoft-ի վերջին օպերացիոն համակարգը


windows-10-hero[1]

Ignite համաժողովի ժամանակ Microsoft-ի ներկայացուցիչ Ջերի Նիքսոնը հաստատեց, որ Windows 10-ը կլինի Microsoft-ի վերջին օպերացիոն համակարգը: Սա չի նշանակում, որ Microsoft-ն այլևս օպերացիոն համակարգ չի թողարկի: Microsoft-ը պլանավորում է պարբերաբար թարմացնել Windows 10-ը և այն դարձնել ավելի դինամիկ պլատֆորմ: Windows-ի նախկին տարբերակների թարմացումները հիմնականում վերաբերում էին անվտանգությանը և կրիտիկական սխալների շտկմանը: Իսկ Windows 10-ի հետագա թարմացումները կարող են ավելացնել կամ փոխել մի շարք ֆունկցիաներ:

Թարմացումների այս մոդելը նման է Chrome դիտարկչին: Այս ծրագիրը շատ հաճախ է թարմացվում և պարբերաբար հայտնվում են նոր ֆունկցիաներ: Օգտատերերը երբեմն չեն էլ նկատում, թե տվյալ պահին որ տարբերակն են օգտագործում:

Microsoft-ը ներկայացրել է Office 2016-ի հանրային տարբերակը (տեսանյութ)


microsoft-office-2016

Microsoft Office 2016-ի նախնական հանրային տարբերակը հասանելի է ներբեռնման համար: Բոլոր ցանկացողները կարող են ներբեռնել Microsoft Office 2016-ի փորձնական տարբերակը, իսկ Office 365-ի բաժանորդների համար հասանելի է ծրագրի լիարժեք տարբերակը: տես ավելին

Windows 10՝ թողարկման ամսաթիվը և գինը (տեսանյութ)


windows10-06-970-80

Windows 10 օպերացիոն համակարգը Microsoft ընկերությունը կթողարկի հուլիսի վերջին: Այս մասին է հաղորդում techradar.com-ը՝ հղում կատարելով AMD պրոցեսորներ արտադրող ընկերության ղեկավար Լիզա Սուին: Նշենք, որ Microsoft-ը նախկինում հայտարարել էր, որ Windows 10-ը կթողարկվի 2015-ի ամռանը:

Ըստ շրջանառվող լուրերի, Windows 8-ի և Windows 8․1-ի օգտատերերի համար Windows 10-ը մեկ տարի ժամկետով կլինի անվճար։