Toshiba նոթբուքի էկրանը կարելի է պտտեցնել 360 աստիճան


Toshiba ընկերությունը հարստացրել է իր համակարգիչների տեսականին Satellite Fusion մոդելով, որն ունի 15.6 դյույմանոց սենսորային էկրան: տես ավելին

Advertisements

Toshiba-ն ներկայացրել է աշխարհի ամենամեծ պլանշետը


Ճապոնական տեխնոհսկա Toshiba-ն ներկայացրել է Android ծրագրային համակարգի հիման վրա գործող նոր Shared Board (TT301) պլանշետը:

Այս գաջեթը ունի 24-դյույմանոց դիսպլեյ 1920 х 1080 կետ թույլտվությամբ, ինչն աշխարհում ամենամեծն է: Այս պլանշետները կարող են օգտագործվել որպես մոնիտոր և հեռուստացույց, ինչպես նաև որպես ինտերակտիվ տեղեկատվական գրատախտակ:

Toshiba-ն թողարկել է 4K դիսփլեյով նոոթբուք


gsmarena_002

Ապրիլի 22-ին ԱՄՆ-ում վաճառքի կհանվի Toshiba ընկերության նոր նոոթբուքը, որն ունի 3840×2160 (4K) խտությամբ 15.6 դյույմանոց էկրան: Սարքը նախատեսված է լուսանկարիչների, դիզայներների և վիդեոմոնտաժողների համար: Այն գույները կարտացոլի առավել իրական:

Satellite p55t նոոթբուքի դիսփլեյը պատրաստված է IPS տեխնոլոգիայով, յուրաքանչյուր դյույմին բաժին է ընկնում 282 պիքսել՝ մոտավորապես iPhone-ի էկրանի նման: Սարքն ունի Adobe Lightroom ֆոտոխմբագրի անվճար լիցենզիա: Նոթբուքի արժեքը սկսվում է 1500 դոլարից: Այս մասին հայտնում է Ars Technica-ն:

Նոթբուքն ունի քառամիջուկ Intel պրոցեսոր, 16 գբ օպերատիվ հիշողություն, 4 USB 3.0 բնիկներ:

Սարքը փորձարկած լրագրողները նշում են, որ շատ հավելվածներ պարզապես օպտիմալացված են նման խտությամբ դիսփլեյով աշխատանքի համար, ինչի հետևանքով ճիշտ չեն արտացոլվում: