Microsoft-ի նոր բրաուզերը կստանա գաղտնաբառերի ներդրված մենեջեր


microsot-edge-extension-reddit-100583464-orig

Microsoft-ի նոր` Edge բրաուզերը, որը կփոխարինի Internet Explorer-ին Windows 10 օպերացիոն համակարգում, կստանա գաղտնաբառերի սեփական մենեջերը, հաղորդում է Neowin-ը: տես ավելին

Հայտնի է Windows 10 օպերացիոն համակարգի վաճառքի ամսաթիվը (տեսանյութ)


Announcement_date_TW_6-1_mi70k-eda14b1e-f6cc-4750-83ea-06143faebbc4-778529626_p

Ամիսներ շարունակ նոր ֆունկցիաներ ներդնելուց և փորձարկելուց հետո Microsoft ընկերությունը վերջապես ավարտին է հասցնում Windows 10-ի վերջնական տարբերակը: Microsoft ընկերությունն այսօր հայտարարել է, որ Windows 10 օպերացիոն համակարգը վաճառքում կհայտնվի հուլիսի 29-ին: Նոր սերնդի օպերացիոն համակարգը միանգամից կհայտնվի 190 երկրում  և հասանելի կլինի թարմացման տեսքով: տես ավելին

Windows 10-ը կլինի Microsoft-ի վերջին օպերացիոն համակարգը


windows-10-hero[1]

Ignite համաժողովի ժամանակ Microsoft-ի ներկայացուցիչ Ջերի Նիքսոնը հաստատեց, որ Windows 10-ը կլինի Microsoft-ի վերջին օպերացիոն համակարգը: Սա չի նշանակում, որ Microsoft-ն այլևս օպերացիոն համակարգ չի թողարկի: Microsoft-ը պլանավորում է պարբերաբար թարմացնել Windows 10-ը և այն դարձնել ավելի դինամիկ պլատֆորմ: Windows-ի նախկին տարբերակների թարմացումները հիմնականում վերաբերում էին անվտանգությանը և կրիտիկական սխալների շտկմանը: Իսկ Windows 10-ի հետագա թարմացումները կարող են ավելացնել կամ փոխել մի շարք ֆունկցիաներ:

Թարմացումների այս մոդելը նման է Chrome դիտարկչին: Այս ծրագիրը շատ հաճախ է թարմացվում և պարբերաբար հայտնվում են նոր ֆունկցիաներ: Օգտատերերը երբեմն չեն էլ նկատում, թե տվյալ պահին որ տարբերակն են օգտագործում:

Windows 10՝ թողարկման ամսաթիվը և գինը (տեսանյութ)


windows10-06-970-80

Windows 10 օպերացիոն համակարգը Microsoft ընկերությունը կթողարկի հուլիսի վերջին: Այս մասին է հաղորդում techradar.com-ը՝ հղում կատարելով AMD պրոցեսորներ արտադրող ընկերության ղեկավար Լիզա Սուին: Նշենք, որ Microsoft-ը նախկինում հայտարարել էր, որ Windows 10-ը կթողարկվի 2015-ի ամռանը:

Ըստ շրջանառվող լուրերի, Windows 8-ի և Windows 8․1-ի օգտատերերի համար Windows 10-ը մեկ տարի ժամկետով կլինի անվճար։ 

 

Microsoft-ը Windows 10-ի հաջորդ մեծ թարմացման ժամանակ կթողարկի Spartan դիտարկիչը (տեսանյութ)


2015-ի հունվարին Microsoft-ը ներկայացրեց Windows 10-ը և Spartan ինտերնետ դիտարկիչը: Այնուհետև օգտատերերին հնարավորություն տրվեց փորձարկել Windows 10-ը, իսկ ահա Spartan ինտերնետ դիտարկչի ոչ մի տարբերակ առայժմ հասանելի չի օգտատերերի համար: Սպասվում է, որ այն կհայտնվի Windows 10-ի հաջորդ մեծ թարմացման ժամանակ, որը տեղի կունենա այս ամսվա վերջում: Իսկ մինչ այդ ինտերնետում հայտնվել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է Spartan դիտարկչի և Cortana ձայնային օգնականի համատեղ աշխատանքը:

Windows 10-ը կգործի բիոմետրիկ «գաղտնաբառերով»


msoft_windows_10_devices-100465060-primary.idge_

Windows 10 ծրագրով աշխատող համակարգիչներին հասանելիություն ստանալու համար հնարավոր կլինի շրջանցել գաղտնաբառի մուտքագրումը. դրան կփոխարինի մատնահետքը կամ աչքի ծիածանաթաղանթի սքանը: Microsoft-ը հայտարարել է իր ապագա FIDO օպերացիոն չափանիշին աջակցության մասին:

Այդ չափանիշը Windows 10-ով բոլոր սարքավորումներին թույլ կտա փոխազդել բիոմետրիկ սքաներների լայն տեսականու հետ: Արտադրողները կկարողանան առանց ավելորդ խնդիրների իրենց նոթբուքերում կամ պլանշետներում մատնահետքերի հաղորդիչների կամ նման այլ միջոցների տեսքով հավելյալ պաշտպանություն տեղադրել:

Ինչպես միացնել Windows 10-ի ժամացույցի ու օրացույցի նոր ինտերֆեյսը


Microsoft ընկերությունը շաբաթներ առաջ ներկայացրեց Windows 10-ի մի քանի նոր ֆունկցիաներ: Այնուհետև Windows 10-ի օգտատերերին հասանելի դարձան նոր թարմացումներ, որոնց շնորհիվ այդ նոր ֆունկցիաներից որոշները հայտնվեցին օգտատերերի մոտ տեղադրված Windows 10-ում: Պարզվում է, որ այդ թարմացումներ կան նաև թաքնված ֆունկցիաներ: Մասնավորապես՝ նոր թարմացման մեջ հասանելի է ժամացույցի նոր ինտերֆեյս,որը զգալի տարբերվում է նախորդ ինտերֆեյսից: Հիշեցնեմ, որ Windows-ի ժամացույցի դիզայնը Windows Vista-ից հետո գրեթե չէր փոխվել:

Ժամացույցի այս նոր ինտերֆեյսը միացնելու համար պետք է կատարել հետևյալ հրամանները՝

1.Որոնեք Command Prompt-ը Start Menu-ից և դրա վրա աջ քլիք անելով բացեք ադմինիստրատորի ռեժիմում:
2.Գրեք հետևյալ հրամանը ու սեղմեք Enter
reg add HKLM\Software\Microsoft\Windows\CurrentVersion\ImmersiveShell /v UseWin32TrayClockExperience /t REG_DWORD /d 0