Windows Phone 8.1-ը կօժտվի ղեկավարման էկրանային կոճակներով


wide_4102Շատերին հայտնի evleaks-ը հրապարակել է նոր Windows Phone 8.1 օպերացիոն համակարգի սքրինշոթերը:Սքրինշոթից դատելով, Microsoft-ի նոր օպերացիոն համակարգում կհայտնվեն ղեկավարման էկրանային ստեղներ՝ «Ետ», «Տուն» և «Որոնում»:mwNews4102_0Դժվար չէ կռահել, որ այդ ամենը Ռեդմոնդի ընկերությունն անում է օպերացիոն համակարգի հանրաճանաչությունը բարձրացնելու համար: Էկրանային ստեղների հայտնության շնորհիվ արտադրողներն այլևս ստիպված չեն լինի WP8-սմարթֆոններն օժտել ղեկավարման ֆիզիկական կոճակներով, և նրանք կկարողանան օգտագործել միանման սարքավորումներն ինչպես Windows Phone-ի, այնպես էլ Android-սմարթֆոնների համար:

Ենթադրվում է, որ Windows Phone 8.1-ի պաշտոնական անոնսը տեղի կունենա ծրագրավորողների BUILD 2014 կոնֆերանսի ընթացքում, որը կկայանա 2014թ-ի ապրիլի 2-ից մինչև 4-ը:

Թողնել մեկնաբանություն