Նոր iPhone-ի արտադրությունը սկսվել է


colorful_hd_apple-1920x1080

Հարավարևելյան Ասիայում Aplle-ի գործընկերները սկսել են iPhone-ի նոր մոդելի արտադրությունը, որն ունի Force Touch տեխնոլոգիայով էկրաններ: Այն սարքին թույլ է տալիս տարբերել, թե որքան ուժեղ է օգտատերը սեղմում էկրանին:

iPhone 6s-ի (ըստ ոմանց՝ iPhone 7) արտադրության մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:

Նշվում է, որ նոր սերնդի iPhone-ի արտաքին տեսքը չի փոխվել: Պահպանվում են երկու մոդելները տարբեր՝ 4.7 և 5.5 դյույմանոց էկրաններով:

Samsung-ը պատրաստվում է մեծացնել իր սմարթֆոնների մարտկոցների տարողությունը


Samsung-Logo

Samsung-ը պատրաստվում է մեծացնել իր սմարթֆոնների մարտկոցների տարողությունը:

Մարտկոցի սահմանափակ տարողությունը համարվում է անխտիր բոլոր սմարթֆոնների ամենախոցելի տեղը: Samsung-ը հայտարարել է նոր մշակման մասին, որը հնարավորություն կտա կրկնապատկել մարտկոցների տարողությունը:

Դրա հետ մեկտեղ պլանավորված չէ մեծացնել մարտկոցի չափերը, ինչը հատկապես կարևոր է սմարթֆոնների և բջջային այլ սարքերի պարագայում: Samsung-ը չի պլանավորում նոր տեխնոլոգիայի օգտագործումը սահմանափակել միայն սմարթֆոնով և պլանավորում է այն ներդնել նաև էլեկտրոմոբիլների օգտագործման մեջ:

Gmail-ում ուղարկված նամակը «հետ կանչելու» հնարավորություն է հայտնվել


Gmail_logo

Google ընկերությունը Gmail փոստային ծառայությունում հավելել է նամակի ուղարկումը չեղարկելու գործառույթը: «Չեղարկել ուղարկումը» (Undo Send) կոճակը շատ երկար է փորձարկվել վերջին 6 տարվա ընթացքում: տես ավելին

Toshiba նոթբուքի էկրանը կարելի է պտտեցնել 360 աստիճան


Toshiba ընկերությունը հարստացրել է իր համակարգիչների տեսականին Satellite Fusion մոդելով, որն ունի 15.6 դյույմանոց սենսորային էկրան: տես ավելին

Microsoft Splendo. Համակարգիչ՝ կրիչի չափերով


n_15588

Microsoft ընկերությունը հնդկական iBall սարքեր արտադրողի հետ հայտարարել է USB-կրիչի մեծության մինի-համակարգչի վաճառքի մասին: Սարքը նախատեսված է Windows 8.1 օպերացիոն համակարգի համար: Այն ունի 4-միջուկանի Intel Atom պրոցեսոր, 2 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ներքին հիշողություն: Այս մասին հայտնել է hitech.vesti.ru-ն: տես ավելին

Microsoft-ի նոր բրաուզերը կստանա գաղտնաբառերի ներդրված մենեջեր


microsot-edge-extension-reddit-100583464-orig

Microsoft-ի նոր` Edge բրաուզերը, որը կփոխարինի Internet Explorer-ին Windows 10 օպերացիոն համակարգում, կստանա գաղտնաբառերի սեփական մենեջերը, հաղորդում է Neowin-ը: տես ավելին

Բրաուզերները կարագացվեն տասնյակ անգամներ


web-browsers

Համացանցային բրաուզերների մշակողները, ինչպես, օրինակ` Google-ը, Microsoft-ը և Mozilla-ն, ներկայացրել են նոր` WebAssembly նախագիծը, որը կոչված է մի քանի տասնյակ անգամ մեծացնելու վեբկայքեր մուտք գործելու արագությունը: տես ավելին

Նոր ռեկորդ երկար աշխատող հեռախոսների մեջ․ Philips Xenium E560


maxresdefault

Philips Xenium սարքավորումների մեջ, որոնք առանձնանում են իրենց աշխատանքի երկարատևությամբ, նոր ռեկորդակիր է հայտնվել: Xenium էներգախնայող տեխնոլոգիայի շնորհիվ հեռախոսը կարող է 73 օր աշխատել սպասման ռեժիմում, իսկ խոսելու ռեժիմում այն աշխատում է մինչև 39 ժամ: Այս մասին հայտնում է gogetnews.info-ը: տես ավելին

Skype-ում ավտոմատ թարգմանիչ կտեղադրվի


0a648112c9352df5a96f3d95a8f67782

Microsoft-ի հեղինակած ֆանտաստիկ թարգմանական տեխնոլոգիան շուտով կդադարի պարզապես հնարավորությունների ցուցադրություն լինելուց և արդեն այս ամառ այն հասանելի կլինի Skype-ի բաժանորդներին: տես ավելին

Microsoft-ը բացել է Skype-ի վեբ տարբերակը


n_15357

Microsoft ընկերությունը բացել է Skype-ի VoIP մեսենջերի հասարակական բետտա տարբերակը, որը մատչելի է վեբ-ինտերֆեյսի միջոցով՝ հայտնում է hitech.vesti.ru-ն:

Skype.com կայքում հնարավոր է շփվել տեսաչաթի օգնությամբ՝ ծրագիրը չբեռնելով համակարգչի մեջ: Առայժմ այս ծառայությունը հասանելի է միայն ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում: տես ավելին

Հայտնի է դարձել նոր iPhone-ի վաճառքի մեկնարկի օրը


1603039

Հայտնի է դարձել iPhone-ի նոր սերնդի վաճառքի մեկնարկի ակնկալվող օրը: Նոր սարքի վաճառքը կսկսվի սեպտեմբերի 25-ին Vodafone օպերատորի միջոցով, ասվում է մամուլում հայտնված Apple ընկերության էլեկտրոնային նամակում: Սմարթֆոն արտադրողն օպերատորին առաջարկում է սեպտեմբերի 18-ից սկսած արդեն ընդունել պատվերներ նոր հեռախոսի համար:

Նամակում սարքն անվանվում է «նոր iPhone», այնպես որ՝ հրատարակությունը ենթադրում է, որ այն չի կրի հերթական iPhone 7 անվանումը:

iPhone-ի նախորդ երեք մոդելների վաճառքը նույնպես սկսվել է սեպտեմբեր ամսին: 2007 թվականից սկսած արտադրվել է iPhone-ի 8 մոդել և վաճառվել ավելի քանի 700 միլիոն օրինակ ամբողջ աշխարհում:

Ներկայացվել է աշխարհի ամենաճկվող սմարթֆոնը (տեսանյութ)


blu_wearable_smartphone.thumb

Ավստրալիայում ներկայացվել է բառի բուն իմաստով ամենաճկուն սմարթֆոնը` Indiegogo-ի պլատֆորմի հիման վրա ստեղծված Blu-ն: Այս հեռախոսը կարելի է ճկել և իբրև բրասլեt կրել ձեռքին, ապա ապաճկել և օգտագործել որպես հեռախոս:

Նորույթը հեղինակել է Դարել Փիթան Ավստրալիայից: Նշվում է, որ նոր հեռախոսը սմարթֆոնի հզորություն ունի և «խելացի» ժամացույցների ճկողունակություն: տես ավելին

Cortana ձայնային օգնականը շուտով հասանելի կլինի նաև Android և iOS համակարգերում


homescreen2-671x371%5B1%5D

Microsoft ընկերությունը պաշտոնապես հայտարարեց Cortana ձայնային օգնականին iOS և Android համակարգեր տեղափոխելու մասին: Ըստ Microsoft-ի` այդ օպերացիոն համակարգերի համար կթողարկվի հավելված, որը կապահովի Cortana-ի աշխատանքը և ոչնչով չի տարբերվի Windows-ում առկա Cortana-ից: Android-ի օգտատերերը կարող են փորձել այս նոր հավելվածը մի քանի շաբաթից, իսկ iOS-ի օգտատերերը՝ տարվա վերջում: Microsoft-ը այս կերպ շարունակում է իր նոր մարտավարությունը և իր ծառայությունները հասանելի է դարձնում նաև iOS և Android համակարգերի վրա:

Հայտնի է Windows 10 օպերացիոն համակարգի վաճառքի ամսաթիվը (տեսանյութ)


Announcement_date_TW_6-1_mi70k-eda14b1e-f6cc-4750-83ea-06143faebbc4-778529626_p

Ամիսներ շարունակ նոր ֆունկցիաներ ներդնելուց և փորձարկելուց հետո Microsoft ընկերությունը վերջապես ավարտին է հասցնում Windows 10-ի վերջնական տարբերակը: Microsoft ընկերությունն այսօր հայտարարել է, որ Windows 10 օպերացիոն համակարգը վաճառքում կհայտնվի հուլիսի 29-ին: Նոր սերնդի օպերացիոն համակարգը միանգամից կհայտնվի 190 երկրում  և հասանելի կլինի թարմացման տեսքով: տես ավելին

Samsung-ը ստեղծում է երկէկրան սմարթֆոն (տեսանյութ)


P1000344-840x630

Samsung ընկերությունը մտադիր է ստեղծել երկէկրան ծալովի սմարթֆոն: SamMobile կայքի տեղեկատվությամբ՝ նորարար սարքը կրում է Project Valley կոդանունը: Samsung-ի նախաձեռնությունը այնքան համարձակ է, որ այն կարող է դադարեցվել ամեն պահի:  տես ավելին

Sony-ն ներկայացրել է Xperia Z3+ պրեմիում դասի սմարթֆոնը (տեսանյութ)


maxresdefault

Ճապոնական Sony  ընկերությունը պաշտոնապես ներկայացերել է Zperia Z3 առաջատար սմարթֆոնը: Իր նախորդներից նորույթը կտարբերվի առավել բարակ կորպուսով, թեթև քաշով, ինչպես նաև՝ micro-USB միակցիչների համար նախատեսված փականներով: տես ավելին

Ներկայացվել է ամենաարագ լիցքավորվող մարտկոցն աշխարհում


images (1)

Ներկայացվել է Lumopack սմարթֆոնների համար նախատեսված ամենաարագ լիցքավորվող մարտկոցն աշխարհում, որը լիցքավորվում է ընդամենը 30 րոպեում:

Շուկայում կա արտաքին մարտկոցների մեծ տեսականի, որոնք թույլ են տալիս լիցքավորել iPhone-ն ու iPad-ը: Սակայն բանն այն է, որ դրանց էներգիայի վերականգման համար բավական երկար ժամանակ է  հարկավոր, ինչի հետևանքով դրանց օգտագործումը  կապված է հավելյալ խնդիրների հետ: տես ավելին

Meizu-ն թողարկել է նոր`Ubuntu սմարթֆոնը (տեսանյութ)


1625489

Չինական Meizu ընկերությունը Canonical-ի հետ համատեղ թողարկել է MX4 սմարթֆոնը, հաղորդում է PhoneArena-ն: Նորույթը կաշխատի Ubuntu Touch-ի կառավարմամբ և կդառնա երկրորդ նման սարքավորումը` Linux բաց ծածկագրով միջուկի բազայով: տես ավելին

Sharp-ը ներկայացրել է 7 դյույմանոց Aquos Pad պլանշետը (տեսանյութ)


gsmarena_003

Sharp ընկերությունը ներկայացրել է բարակ և թեթև Aquos Pad SH-05G պլանշետը, որն աշխատում է Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգով։ տես ավելին

Ներկայացվել է Windows Phone 8.1-ով աշխատող նոր LG Lancet սմարթֆոնը (տեսանյութ)


images

LG ընկերությունը ներկայացրել է Lancet սմարթֆոնը՝ ամենաքիչ սարքերից, որն աշխատում է Microsoft համակարգով:

Սարքի հիմքում Qualcomm Snapdragon 410 պրոցեսորն է՝ 1.2 ԳՀց հզորությամբ։ Այն ունի 4.5 դյույմանոց սենսորային էկրան։ 1ԳԲ օպերատիվ հիշողություն, 8ՄՊ հետևի և 0.3ՄՊ առջևի տեսախցիկներով։ Այն ունի Wi-Fi , FM ռադիոընդունիչ, Bluetooth և GPS համակարգեր։ Քաշը կազմում է 143 գրամ։ Մեկ լիցքավորումից ակտիվ ռեժիմով կարող է աշխատել մինչև 18.5 ժամ։ Արժեքը 120 դոլար է։

Skayp-ի տեսազանգերն ու հաղորդագրությունները թարգմանող ֆունկցիան արդեն հասանելի է բոլորի համար (տեսանյութ)


Screenshot.406483.1000000[1]

Ամիսներ առաջ Microsoft-ը ներկայացրեց Skype-ի վիդեոզանգերը իրական ժամանակում թարգմանելու գործառույթը, որը կարող էին փորձարկել քիչ թվով օգտատերեր: Վերջերս այս գործառույթը դարձել է հասանելի բոլորի համար: Skype Translator գործառույթի միջոցով հնարավոր է իրական ժամանակում թարգմանել ինչպես ձայնային զանգերը, այնպես էլ տեքստային հաղորդագրություններ:  տես ավելին

Անշրջանակ iPhone 7-ը՝ լուսարձակող «խնձորով» (տեսանյութ)


iphone-7-hajek-cb015-600x337

Լուրեր կան, որ Apple-ը հաջորդ սմարթֆոնը կանվանի iPhone 7՝ հրաժարվելով ավանդական S-երի (6S) սովորությունից: Սպասվում է, որ արտադրողը մի քիչ կփոխի կորպուսի դիզայնը և կփոքրացնի էկրանի չափսը. այդ հնարավոր վերջնական տեսքի միտքը պատկանում է օգտագործողներից մեկին: տես ավելին

Windows 10-ը կլինի Microsoft-ի վերջին օպերացիոն համակարգը


windows-10-hero[1]

Ignite համաժողովի ժամանակ Microsoft-ի ներկայացուցիչ Ջերի Նիքսոնը հաստատեց, որ Windows 10-ը կլինի Microsoft-ի վերջին օպերացիոն համակարգը: Սա չի նշանակում, որ Microsoft-ն այլևս օպերացիոն համակարգ չի թողարկի: Microsoft-ը պլանավորում է պարբերաբար թարմացնել Windows 10-ը և այն դարձնել ավելի դինամիկ պլատֆորմ: Windows-ի նախկին տարբերակների թարմացումները հիմնականում վերաբերում էին անվտանգությանը և կրիտիկական սխալների շտկմանը: Իսկ Windows 10-ի հետագա թարմացումները կարող են ավելացնել կամ փոխել մի շարք ֆունկցիաներ:

Թարմացումների այս մոդելը նման է Chrome դիտարկչին: Այս ծրագիրը շատ հաճախ է թարմացվում և պարբերաբար հայտնվում են նոր ֆունկցիաներ: Օգտատերերը երբեմն չեն էլ նկատում, թե տվյալ պահին որ տարբերակն են օգտագործում:

Նոր մանրամասներ Samsung Galaxy Note 5 ֆաբլետի մասին (տեսանյութ)


Samsung-Galaxy-note-5-1

Չնայած որ Samsung Galaxy Note 5 ֆլագման ֆաբլետի շնորհանդեսին դեռևս 3 ամսից շատ ժամանակ կա` համացանցում դրա վերաբերյալ բավականին արտահոսքեր կան: տես ավելին

Microsoft-ը ներկայացրել է Office 2016-ի հանրային տարբերակը (տեսանյութ)


microsoft-office-2016

Microsoft Office 2016-ի նախնական հանրային տարբերակը հասանելի է ներբեռնման համար: Բոլոր ցանկացողները կարող են ներբեռնել Microsoft Office 2016-ի փորձնական տարբերակը, իսկ Office 365-ի բաժանորդների համար հասանելի է ծրագրի լիարժեք տարբերակը: տես ավելին

Ամերիկացիները մշակել են համակարգչային մկնիկին փոքրիկ փոխարինող


Untitled-110

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանից գիտնականները պատրաստել են ձեռքի մեծ մատին ամրացվող փոքրիկ թաչփադ, որը կարող է կատարել համակարգչային մկնիկի գործառույթներ: Այն նախատեսում են անվանել NailO: տես ավելին

Չինաստանում հայտնվել է Android-ի մրցակիցը


TOS_01_thumb

Չինական Tencent ընկերությունը ներկայացրել է «խելացի» ժամացույցների, հեռուստացույցների և համացանցին միանալու ունակ այլ սարքերի համար նախատեսված նոր օպերացիոն համակարգ, որն ունակ է դառնալու Android-ի մրցակիցը:  տես ավելին

Գիտնականները բջջային ծրագիր են մշակել, որը կփոխարինի բժշկական ախտորոշմանը


iPhone-sencor-1

Ուսումնասիրողները բջջային ծրագիր են ստեղծել, որը հնարավորություն է տալիս տնային պայմաններում և փաստացի անվճար ախտորոշել քնի խանգարումը, մինչդեռ ներկա պահին այդ հիվանդությունը ախտորոշելու համար հիվանդանոցում պառկել է պահանջվում, իսկ ախտորոշումը մի քանի հազար դոլար արժե: Գիտնականների հայտնագործությունը կներկայացվի MobiSys 2015-ին, որը կկայանա իտալական Ֆլորենցիայում: տես ավելին

Asus-ը ներկայացրել է ZenBook Pro UX501 ուլտրաբուքը (տեսանյութ)


fg01 (1)_575px

Asus ընկերությունը ներկայացրել է իր նոր ZenBook Pro UX501 ուլտրաբուքը, որը գերբարակ է և գերթեթև, գրում է anandtech.com-ը:

Ուլտրաբուքն ունի 15.6 դյույմանոց սենսորային էկրան, չնայած նրան, որ առկա է նաև ստեղնաշար:
Ամբողջովին լիցքավորված մարտկոցը կարող է թույլ տալ 6-ժամյա անընդմեջ օգտագործում: տես ավելին

Այսուհետ Facebook-ի Messenger-ում կարելի է իրականացնել տեսազանգեր (տեսանյութ)


facebook-messenger-para-blackberry-08-700x525

Facebook-ը կատարելագործել է իր Messenger ծառայությունը: Այսօր ֆիրմային չաթում հավելել են տեսազանգերի գործառույթը: Սոցցանցի ծրագրավորողների կողմից ստեղծված հավելվածը թույլ կտա տեսազրույց կազմակերպել ցանկացած պահի՝ մեկ կոճակի սեղմումով։  տես ավելին

Lava Iris Alfa L բյուջետային պլանշետաֆոնը Android 5.0 օպերացիոն համակարգով (տեսանյութ)


Lava-Iris-Alfa-L

Iris Alfa L սմարթֆոնը համալրել է Lava International ընկերության շարքերը։ Այն գնահատվում է 125 դոլար, և այդ գումարի դիմաց առաջարկում է մեծ էկրան ու Android 5.0 օպերացիոն համակարգ։ տես ավելին

Օրվա տեսանյութը․ LG G4 սմարթֆոնը (տեսանյութեր)


LG ընկերությունը որոշել է «ակտիվացնել» հետաքրքրությունը սմարթֆոն LG G4-ի նկատմամբ, հրապարակելով նոր արտադրանքի կարճ տեսանյութը, որի անոնսը նախատեսվում է ապրիլի 28-ին:

Աղբյուրը պնդում է, որ LG G4-ի արժեքը կկազմի 825 դոլար։ Չնայած նրան, որ տեղեկություն կա, որ այն վերջնական գինը չէ, ամենայն հավանականությամբ, սարքը կարող է ունենալ նույն արժեքն, ինչ Samsung Galaxy S6-ը։

«Խելացի» ծաղկամանն ինքն է ջրում ծաղիկները (տեսանյութ)


Ստեղծվել է Planty «խելացի» ծաղկամանը, որը կարող է ինքնուրույն խնամել ծաղիկները: Սարքավորումը կարող է հետևել բույսի առողջությանը, վերլուծել շրջակա միջավայրի ազդեցությունը բույսի վրա և գործոնները:

Planty-ն կարող է նաև Wi-Fi-ի միջոցով համացանցին միանալ և սմարթֆոնի հավելվածի միջոցով օգտատիրոջը կհայտնի բույսը ջրելու, պարարտացնելու, լուսավորությունը փոխելու կամ օդը խոնավեցնելու անհրաժեշտության մասին:

Համացանցում հայտնվել է նոր ամենաբարակ Oppo սմարթֆոնի լուսանկարները


athine

Որոշ ժամանակ առաջ, համացանցում հայտնվել էր նոր Oppo սմարթֆոնի լուսանկարները, և նույնիսկ տեսանյութը։ Նրա անունը անհայտ է, թեև վկայում են, որ այդ մոդելը կկոչվի R7։

Իսկ այժմ համացանցում հայտնվել է ընկերության մեկ այլ սմարթֆոնի լուսանկարը, որը նույնպես անվանում են R7։ Այստեղ հարցը անունը չէ, որովհետև այն կարևոր չէ, քանի որ սպառողին դա քիչ է հետաքրքրում։ Սակայն լուսանկարում դուք կարող եք տեսնել, որ այն բոլորովին այլ սարք է։

Apple iPad Pro պլանշետի պատյանը համեմատել են iPad Air 2-ի հետ


Apple-ի հսկայական պլանշետի մասին համացանցում հուսալի և վստահելի տեղեկատվություն չկա։ Միակն այն է, որ գրեթե բոլոր աղբյուրները վկայում են 12․9 դյույմ անկյունագծով էկրանի մասին։ Պարզ չէ, թե ինչով կառանձնանա iPad Pro-ն (անունը հորինված է) իր ավելի փոքր եղբայրներից։

Բայց Nowhereelse-ը հրատարակել է սարքի տուփի և դրա կափարիչի մի շարք բարձր որակի լուսանկարներ։ Պարզության համար լուսանկարներում առկա է նաև iPad Air 2-ը։

Ենթադրվում է, որ հսկա պլանշետի չափերը կազմում են 305․7 x 222 x 7.2 (կամ 6.8) մմ։ Հիշեցնենք, որ iPad Air 2-ի չափերն են 240 x 170 x 6.1 մմ:

LG-ն ներկայացրել է իր նոր՝ LG G Stylo ֆաբլեթը (տեսանյութ)


64013

Հարավկորեական LG ընկերությունը պաշտոնապես ցուցադրել է նոր՝ LG G Stylo ֆաբլետը, որն իր նախորդներից տարբերվում է սենսորային էկրանի համար նախատեսված գրիչով: տես ավելին

LG-ն հրատարակել է G4 սմարթֆոնի արված լուսանկարները (տեսանյութ)


LG-G4-Jermaine-Smit-concept-1

Իր նոր առաջնային սմարթֆոնը LG-ն, ինչպես գիտեք, կունենա 16 մեգապիքսելանոց տեսախցիկ F/1.8 առավելագույն դիաֆրագմայով։ Բայց դա «չոր» թվեր են և լուսանկարների և տեսանյութերի վերջնական որակի մասին դրանց չի կարելի դատել։ Այդ պատճառով իր երկրպագուների համար LG-ն հրապարակել է նյութեր, որոնք նկարահանված են G4 սմարթֆոնի միջոցով։

Տեսանյութը դիտեք այստեղ, իսկ լուանկարներն այստեղ։

Elephone-ի ֆլագման-սմարթֆոնը կարող է ստանալ երկու օպերացիոն համակարգ (տեսանյութ)


Elephone ընկերությունը հաղորդել է, որ P7000 մոդելին կհաջորդի իր նոր սմարթֆոնը: Նրա անունը դեռևս անհայտ է, բայց մի աղբյուր կիսվել է նոր սարքի պարամետրերով։

Պետք է սկսել է նրանից, որ գովազդային պատկերներում դուք կարող եք տեսնել «Android 5.0 և Win10» գրությունը։ Ցավոք, պարզ չէ, թե արդյոք դա նշանակում է, որ մեկ սարքը կօգտվի երկու օպերացիոն համակարգերից։

Ինչ վերաբերում է բնութագրին, ապա սմարթֆոնը կունենա 5.5 դյույմ անկյունագծով  (2560 x 1440 պիքսել) էկրան, 4 ԳԲ օպերատիվ հիշողություն (RAM), մատնահետքի սկաներ, սենսորային Sony IMX230 տեսախցիկ և Intel-ի անհայտ հարթակ՝ պլատֆորմ։ Դատելով պատկերներից այն պատրաստված կլինի մետաղապլաստից։

Windows 10՝ թողարկման ամսաթիվը և գինը (տեսանյութ)


windows10-06-970-80

Windows 10 օպերացիոն համակարգը Microsoft ընկերությունը կթողարկի հուլիսի վերջին: Այս մասին է հաղորդում techradar.com-ը՝ հղում կատարելով AMD պրոցեսորներ արտադրող ընկերության ղեկավար Լիզա Սուին: Նշենք, որ Microsoft-ը նախկինում հայտարարել էր, որ Windows 10-ը կթողարկվի 2015-ի ամռանը:

Ըստ շրջանառվող լուրերի, Windows 8-ի և Windows 8․1-ի օգտատերերի համար Windows 10-ը մեկ տարի ժամկետով կլինի անվճար։ 

 

Sony-ն ներկայացրել է իր նոր Xperia Z4 սմարթֆոնը՝ համեմատելով այն Z3-ի հետ (տեսանյութ)


Sony-ն Ճապոնիայում նոր ֆլագման-սմարթֆոն է ներկայացրել, հայտնում է xperiablog.net-ը: Xperia Z4-ն արտաքինից քիչ է տարբերվում նախորդից՝ Z3-ից, որի կատարելագործված տարբերակն է: Ապակուց և մետաղից պատրաստված նորույթի վաճառքը ճապոնական շուկայում կսկսվի այս ամառ: տես ավելին

2016-ին սմարթֆոնները կունենան 52 ՄՊ-ոց տեսախցիկ


light.r1x519

Altek ընկերությունում վստահ են, որ արդեն այս տարի սմարթֆոնների հիմնական հատվածում կգործի տեսախցիկի կկրկնակի մոդուլ։ Երկակի մոդուլների օգտագործումը կարող է բարելավել պատկերի որակը, առանց սմարթֆոնների հաստությունը և կշիռը զոհաբերելու։ տես ավելին

Համացանցում են հայտնվել Huawei Honor 7 և Honor 7 Plus սմարթֆոնների լուսանկարները


Դեռ նոր էր Huawei-ը հայտարարել իր P8 և P8 Max սմարթֆոնների մասին, բայց ցանցում արդեն հայտնվել է ընկերության նոր սարքերի «կենդանի» լուսանկարները։ Ինպես պնդում են, դրանք Honor 7 և Honor 7 Plus մոդելներն են։

Սարքերի մասին դեռ ոչինչ հայտնի չէ: Կարելի է միայն նշել, որ երկուսն էլ պատրաստված են մետաղից, և որ նրանցից մեկն ունի մատնահետքերի սկաներ, իսկ մյուսը հետևի կողմում ունի երկու տեսախցիկ։

Եթե խոսենք գոյություն ունեցող սարքերից, ապա երկակի մոդուլ ունի ամենահին Honor 6 Plus մոդելը, իսկ սկաներ չունի ընկերության ոչ մի սարք։

Joled-ին է վերագրվում է Apple-ի պլանշետների հաջորդ սերնդի համար նախատեսված AMOLED դիսփլեյների արտադրությունը (տեսանյութ)


Joled համատեղ ձեռնարկությունը, որը ստեղծված է INCJ, Japan Display, Sony և Panasonic ընկերությունների կողմից, զբաղվում է պլանշետների և նոթբուքերի համար նախատեսված OLED (օրգանական) վահանակների արտադրությամբ։

Ըստ աղբյուրի, Joled ընկերությունը պայմանագիր է կնքել Apple-ի հետ հաջորդ սերնդի պլանշետների համար նախատեսված AMOLED դիսփլեյներ արտադրել։ Ինչպես հայտնում էր աղբյուրը, որ Apple-ի հաջորդ սերունդը կստանա 9,7 դյույմ անկյունագծով AMOLED էկրան։ Վահանակների մասայական արտադրությունը կսկսվի մինչև հաջորդ տարվա վերջը:

iOS-ի համար Chrome-ն ունի նոր գործառույթների հնարավորություն


Google ընկերությունը թարմացրել է iPhone-ի համար Chrome բջջային բրաուզերը: Հավելվածի նոր տարբերակն ունի iOS 8 գործառույթների մի քանի հնարավորություն: Նախ՝ հնարավորություն է ստեղծվել նոր որոնումներ բացել և ձայնային որոնումից օգտվել հենց ծանուցումների հարթակում «Այսօր» տեսքից: տես ավելին

LG-ի նոր ֆլագմանը «քվանտային» դիսփլեյ կստանա (տեսանյութ)


LG կորեական ընկերությունը հրապարակել է առաջին թիզերային տեսագրությունը, որտեղ ներկայացվում է նոր` G4 ֆլագմանի էկրանի առավելությունները: Նորույթն ունի բարելավված գունային փոխանցում «քվանտային կետեր» տեխնոլոգիայի օգտագործման շնորհիվ: Տեսագրությունը հրապարակվել է YouTube-ի պաշտոնական ալիքով` LG Mobile Global ընկերության կողմից:

Թիզերը ներկայացնում է G4 էկրանի նոր գունային փոխանցումները, որը կարող է արտացոլել sRGB ներկապնակի 120 տոկոսը: Այս ցուցանիշը 25 տոկոսով բարձր է, քան նմանատիպ QHD դիսփլեյներինը:

iOS-ի համար թարմացրել են Wikipedia-ի դիզայնը և լավացրել որոնման համակարգը


Wikipedia-007

Wikimedia Foundation կազմակերպությունը թողարկել է Apple սարքերի համար Wikipedia հավելվածի խոշոր նորացում։

Խոշորագույն ինտերնետ հանրագիտարանը թարմացրել է դիզայնը, լավացրել ներդրված որոնումը, ավելացվել են մի քանի սոցիալական գործառույթներ: տես ավելին

Galaxy S6 Edge-ի ինքնարժեքը iPhone 6-ից բարձր է


iPhone-6-vs-Samsung-Galaxy-S6-image

Samsung-ի նորագույն ֆլագմանային Galaxy S6 Edge կոր եզրերով դիսփլեյով սմարթֆոնի ինքնարժեքը ամենաբարձրն է ընկերության բջջային սարքերի շրջանում: տես ավելին

Բջջային հավելվածները հնարավոր կլինի կառավարել մազերի հարդարմամբ (տեսանյութ)


Ռիո դե Ժանեյրոյում գտնվող Պապի կաթոլիկ համալսարանից Կատյա Վեգան 2013 թվականին ներկայացրել է աշխարհի առաջին՝ հոսանք հաղորդող կոսմետիկ նյութերը, որոնք թույլ են տալիս կառավարել անօդաչուները թարթիչներով։ Այժմ նա ևս մեկ նորույթ է ներկայացրել՝ Hairware տեխնոլոգիան։  տես ավելին

Facebook-ը թողարկել է Messenger-ի առանձին վեբ-հավելված (տեսանյութեր)


facebook-messenger-para-blackberry-08-700x525

Facebook Messenger-ը այժմ հասանելի կլինի առանձին վեբ-հավելվածի տեսքով: Այն հնարավոր կլինի օգտագործել բրաուզերների մեծ մասի դեպքում: տես ավելին