Microsoft-ը թողարկել է Office 2016-ի նախնական տարբերակը և բիզնես-Skype (տեսանյութեր)


Microsoft ընկերությունը ներկայացրել է Office 2016 փաթեթի նախնական փաթեթն ու բիզնեսի համար նախատեսված Skype մեսենջերը: Ընկերության համապատասխան հայտարարությունը հրապարակվել է դրա պաշտոնական կայքում:

Office 2016-ը թարմացված ինտերֆեյս ունի, բարելավված որոնում և ավելի արագ է աշխատում: Նախնական տաբերակը հասանելի է Office 365 սերվիսի բոլոր բաժանորդներին, իսկ ընդլայնված գործառույթները կթողարկվեն յուրաքանչյուր ամիսը մեկ: Առայժմ Office 2016-ը վերջնական արտադրանք չէ: Ծրագրի վերջնական թողարկումը նշանակված է տարվա երկրորդ կեսին:

Բիզնեսի համար նախատեսված Skype-ը Microsoft Lync-ի կորպորատիվ շփման համար է: Այն նույն ընկերության աշխատակիցներին հնարավորություն կտա միմյանց հետ քննարկել նախագծերը՝ միաժամանակ աշխատելով դրանց վրա: Բիզնեսի համար նախատեսված Skype-ի առաջին տարբերակը Lync-ի օգտատերերին հասանելի կլինի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում:

Թողնել մեկնաբանություն